Վրաստանը մարեց իր «պատմական պարտքը» Ադրբեջանին
Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ Վրաստանը մարել է իր «պատմական պարտքը» Ադրբեջանին։
Ըստ գերատեսչության` Վրաստանն ամբողջությամբ մարել է 2004 թվականի հուլիսին Փարիզի ակումբի վարկատուների հետ կնքված համաձայնագրի համաձայն վերակառուցված արտաքին պարտքի մնացած մասը։
Ադրբեջանից բացի, պարտքեր են մարվել նաև Ռուսաստանին, Թուրքիային, Ղազախստանին, Հայաստանին, Իրանին և Նիդեռլանդներին։
Բոլոր պարտքերը վերաբերում են Վրաստանի անկախությունից հետո առաջին տարիներին ստանձնած արտաքին պարտավորություններին։
Վճարումները ներառում էին 1999 թվականից առաջ ձևավորված 160 միլիոն դոլարի պարտք, 1999 թվականից մինչև 2004 թվականի մայիսը կուտակված պարտավորությունների տոկոսներ և 2004-2006 թվականներին վճարման ենթակա պարտքեր՝ համաձայն նախկինում հաստատված ժամանակացույցի։
Հավելենք` վճարումների ընդհանուր գումարը գերազանցել է 225 միլիոն դոլարը։
Նմանատիպ հոդվածներ
Ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին. Ալեն Սիմոնյան
«Զգույշ եղեք, ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին»,- գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` արձագանքելո...
«Անհրաժեշտ է սառը ցնցուղ կազմակերպել». Ուկրաինայի վարչապետ
Ուրբաթ օրը DPA գործակալությանը տված հարցազրույցում Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը կոչ է արել Եվրամիությանն արգել...
Քաղաքացիները պետք է 0 քվե տան նախկին իշխանության ներկայացուցիչներին. Ռուբեն Ռուբինյան
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերի հնարավոր միավորմանը...
Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ
9-րդ գումարման ԱԺ պատգամավորի կարգավիճակ ստացած, 8-րդ գումարման պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալ...