Քաղաքացիները պետք է 0 քվե տան նախկին իշխանության ներկայացուցիչներին. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերի հնարավոր միավորմանը և քաղաքական զարգացումներին։


«Եթե Քոչարյանն ու տարբեր բլոկների բաժանված երկու օլիգարխները հաջողեն ստանալ մարդկանց մեծամասնության քվեն ու գալ իշխանության, կաշառակերության մեղադրանքով ոչ ոք չի ձերբակալվի, որովհետև ինչպես իրենց իշխանության տարիներին, այդպես էլ այդ ժամանակ իրենք չեն թողնի, որ իրավապահներն անեն իրենց գործը։ Հետևաբար, ինչպե՞ս է պետք կանխել այդ սցենարի իրագործումը. մարդիկ Քոչարյանին ու երկու օլիգարխներին պետք է տան 0 քվե, որովհետև Քոչարյանն ու օլիգարխները մենք տեսել ենք, թե ինչպիսի իշխանություն են, և կարծում եմ՝ չենք ուզում նման իշխանության կրկնվելը»,- ասել է Ռուբինյանը։


Ռուբինյանի գնահատմամբ՝ ժողովուրդն ինքն է որոշում իշխանությունը։ Նա ընդգծել է, որ իրենք հարգում են ընտրողների քվեն, սակայն չեն կիսում «օլիգարխիական համակարգի» և նախկին իշխանության մոտեցումները։ Միաժամանակ հայտարարել է, որ իրենց նպատակն է 2026 թվականի ընտրություններից հետո ունենալ սահմանադրական մեծամասնություն և քաղաքական դաշտից դուրս մղել այն ուժերին, որոնք, իրենց կարծիքով, չեն համապատասխանում պետության զարգացման տեսլականին։

Քաղաքականություն