Կացը հայտնել է՝ Գազայում հարձակման հիմնական նպատակի մասին

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայում լայնածավալ ցամաքային հարձակում սկսելու կապակցությամբ պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ եթե ՀԱՄԱՍ-ը չազատագրի պատանդներին և չզինաթափվի, Գազայի հատվածը կոչնչացվի, հայտնել է MigNews-ը։


«Մենք ՀԱՄԱՍ-ից միայն երկու բան ենք ուզում, և նրանք կամավոր չեն տա դրանք. ազատ արձակել բոլոր պատանդներին և զինաթափվել։ Այստեղ հարձակման հիմնական նպատակը… ՀԱՄԱՍ-ին ուղղակիորեն պարտության մատնելն է, ինչպես նաև պատանդներին ազատ արձակելու ավելի արդյունավետ լծակ ստեղծելը»,- հայտարարել է Կացը 162-րդ դիվիզիայի շտաբ այցելության ժամանակ, որի ուժերը ներկայում գործում են Գազա քաղաքում։


«Մենք ուզում ենք վերահսկողություն հաստատել Գազա քաղաքի նկատմամբ, քանի որ այսօր այն ՀԱՄԱՍ-ի իշխանության գլխավոր խորհրդանիշն է։ Եթե Գազան այսօր կործանվի, նրանք ևս կկործանվեն»,- ասել է նա։


Ըստ Կացի՝ «արյունարբու Սինվար եղբայրներ» Յահյան և Մուհամմադը, որոնք գլխավորել են խմբավորումը Գազայում, նախքան Իսրայելի կողմից սպանվելը, «ավերել են Գազան, և եթե Իզ ադ-Դին Հադդադը այսպես շարունակի, ինքը կոչնչացնի Գազան», նկատի ունենալով Գազայում ՀԱՄԱՍ-ի նոր ռազմական առաջնորդին։


Քաղաքականություն