20:00 Լուրերը մեկ տողով. Հայաստանում սպասվող հորդառատ եղանակ. Ֆրանսիայում շոգից մարդիկ են մահանում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Հուլիսի 3-8-ը Հայաստանի զգալի մասում, այդ թվում՝ Երևանում, սպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում, իսկ հուլիսի 4-7-ը առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ։
•Ֆրանսիայում հունիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում տիրող անոմալ շոգի պատճառով, ըստ նախնական վիճակագրության, արձանագրվել է ավելի քան 2 հազար հավելյալ մահվան դեպք։
•Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել:
•Բաքվի վերաքննիչ դատարանում հուլիսի 3-ին քննարկվել են Արցախի նախկին ղեկավարների և այլ պաշտոնյաների բողոքների վերաբերյալ մեղադրյալների ներկայացրած միջնորդությունները։
•Ադրբեջանական պատվիրակությունը (առանց Իլհամ Ալիևի) և ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ժամանել են Թեհրան՝ մասնակցելու Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։
•ՆԱՏՕ-ի առաջնորդները Անկարայի գագաթնաժողովում Ուկրաինային կխոստանան 10 միլիարդ եվրոյի նոր ռազմական օգնություն՝ նախկինում ակնկալվող 70 միլիարդի փոխարեն, մինչդեռ ԱՄՆ-ն հրաժարվել է ուղղակի ֆինանսավորումից։
•Գերմանիայում «Mercedes-Benz Group» ընկերության շուրջ 20 հազար աշխատակիցներ դուրս են եկել բողոքի ցույցերի՝ ընդդեմ ծախսերի կրճատման և տարեկան պարգևավճարներից զրկելու նոր ծրագրի։
•Հուլիսի 6-ից ուժի մեջ է մտնում վարորդական իրավունքից զրկված անձանց վարելու իրավունքի վերականգնման նոր կարգը, որը նախատեսում է պարտադիր հերթագրում, փաստաթղթերի ներկայացում և պետական տուրքերի վճարում:
Նմանատիպ հոդվածներ
16:00 Լուրերը մեկ տողով. Ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. ռազմական բախումների վտանգ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հայաստանում ընտրակաշառք տալու կասկածանքով կալանավորվել են կուսակցական պատգա...
13:00 Լուրերը մեկ տողով. Զելենսկու շնորհավորանքը՝ Փաշինյանին. ՆԱՏՕ-ի կործանիչների գործողությունները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ընտրությու...
20:00 Լուրերը մեկ տողով. Երևանի ջրանջատումների իրական պատճառը. Իջևանի էպիկենտրոնով 3 բալանոց երկրաշարժ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •«Վեոլիա Ջուր» ընկերությունը և Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման ժամա...
19:00 Լուրերը մեկ տողով.Վանաձորում պայթյուն, Բագրատ սրբազանի հաղթանակը դատարանում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Վանաձորի գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. ՆԳՆ փրկարար ծառայության հ...