Քաղաքականություն

ՆԱՏՕ-ն նախատեսում է Ուկրաինային հատկացնել ևս 10 մլրդ եվրո՝ արդեն խոստացված 60 մլրդ եվրոյից բացի․ AFP

ՆԱՏՕ-ն նախատեսում է Ուկրաինային հատկացնել ևս 10 մլրդ եվրո՝ արդեն խոստացված 60 մլրդ եվրոյից բացի․ AFP

ՆԱՏՕ-ի անդամ երկրները Անկարայում կայանալիք գագաթնաժողովում մտադիր են հայտարարել, որ 2026-2027 թվականներին Ուկրաինային կտրամադրեն ընդհանուր առմամբ 70 մլրդ եվրոյի ռազմական օգնություն։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։


Գործակալության տվյալներով՝ այդ գումարից 60 մլրդ եվրոն արդեն իսկ նախատեսված է Եվրամիության կողմից հաստատված ֆինանսավորման ծրագրով, իսկ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախատեսվում է հայտարարել լրացուցիչ 10 մլրդ եվրոյի հատկացման մասին։


Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ չի նախատեսում ուղղակի ֆինանսավորում տրամադրել Ուկրաինային, սակայն պատրաստ է շարունակել զենքի վաճառքը, որի դիմաց կվճարեն ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրները։


Reuters գործակալությունը ևս հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանները համաձայնեցրել են գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի նախագիծը, որտեղ նշվում է 2026-2027 թվականներին Ուկրաինային 70 մլրդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրելու մասին, սակայն չի մանրամասնել, թե ինչպես է ձևավորվում այդ գումարը։


Հիշեցնենք, որ Եվրամիությունը 2025 թվականի դեկտեմբերին հաստատել էր 90 մլրդ եվրոյի աջակցության ծրագիր Ուկրաինայի համար։ Դրանից 30 մլրդ եվրոն նախատեսված է բյուջետային կարիքների, իսկ 60 մլրդ եվրոն՝ ռազմական ծախսերի ֆինանսավորման համար։ Ծրագրի շրջանակում արդեն հատկացվել է 3,2 մլրդ եվրո՝ բյուջետային նպատակներով, և 3,9 մլրդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման համար։


Եվրահանձնաժողովի տվյալներով՝ մինչ օրս Եվրամիությունը Ուկրաինային աջակցության համար ընդհանուր առմամբ ծախսել է շուրջ 215 մլրդ եվրո։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250