ԱՄՆ-ի ահազանգը Լեհաստանին․ Ռուսաստանը պատրաստվում է զինված սադրանքի
ԱՄՆ-ն Լեհաստանին նախազգուշացրել է, որ առաջիկա ամիսներին Ռուսաստանը կարող է զինված սադրանք կազմակերպել Լեհաստանի տարածքում։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում են The Telegraph-ը:
Ըստ հրապարակումների՝ Մոսկվան քննարկում է մի շարք սցենարներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով կամ հրթիռներով հարվածներ Լեհաստանի կարևոր ենթակառուցվածքներին, ինչպես նաև ռուս կամ բելառուս զինծառայողների սահմանափակ ներթափանցում Բելառուսի կամ Կալինինգրադի ուղղությամբ։ Հնարավոր գործողությունների նպատակներից մեկը կարող է լինել ՆԱՏՕ-ի պատրաստակամության ստուգումն ու Արևմուտքի աջակցությունն Ուկրաինային թուլացնելու փորձը։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուսաստանը նման գործողությունը կարող է ներկայացնել որպես GPS համակարգի խափանման հետևանքով սահմանի պատահական հատում կամ «փրկարարական առաքելություն»։ Վարշավայում չեն բացառում նաև սահմանամերձ շրջաններում հիբրիդային հարձակման հավանականությունը։
Միևնույն ժամանակ, լեհական Onet-ի տեղեկություններով, Մոսկվայում նման գործողություն իրականացնելու վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Նշվում է, որ ՆԱՏՕ-ում քննարկում են հնարավոր արձագանքի տարբերակներ, այդ թվում՝ Կալինինգրադի ուղղությամբ քայլեր՝ իրավիճակի սրման դեպքում։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...