Քաղաքականություն

Փաշինյանն է որոշում, ով՝ ինչ պաշտոն ունենա, այդ թվում՝ ԱԺ-ում. Բադալյան

Փաշինյանն է որոշում, ով՝ ինչ պաշտոն ունենա, այդ թվում՝ ԱԺ-ում. Բադալյան

ԱԺ ղեկավար կազմի բոլոր փոփոխությունները եղել են միայն վարչապետի պատկերացումներին համապատասխան, բայց թե ինչու է ինքը եզրակացրել, որ ԱԺ նախագահի տեղակալը ավելի հարմար կլինի նախագահի պաշտոնում, քան 5 տարի կառավարածը՝ ոչ ոք չի կարող ասել, ով ինչ ասի հիմա կլինի միայն ենթադրություն։ Այս մասին  «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։


«Մեր մոտ փակ կառավարման համակարգ է, իսկ ՔՊ-ն լիդերային կուսակցություն է, դա նշանակում է, որ ամեն ինչ որոշում է մեկ մարդ, ու այդ մեկ մարդը այդպես է որոշել, ոչ ոք չի կարող ասել՝ ինչու ինքը այդպես որոշեց։ Ես, իհարկե, կասկածում եմ, որ ինչ-որ մեկը իրենից այդ հարցի պատասխանը լսած լինի»,- նշել է նա:


Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ վարչության նիստում ինքը քննարկմանը չի մասնակցել, եղել էլ լսողի դերում, տեսակետ չի արտահայտել որևէ թեկնածության վերաբերյալ՝ Բադալյանն արձագանքեց, իսկ ուրիշ ինչ պետք է ասեր։


 «Մենք խոսում ենք մի մարդու մասին, որը 8 տարի մի բան ասել է, բոլորովին ուրիշ բան արել։ Կարծում եք՝ պիտի ասեր՝ ես եմ հանե՞լ։


Հայաստանում Փաշինյանն է որոշում, թե ով ո՞ր պաշտոնը պետք է զբաղեցնի՝ ելնելով իր պատկերացումներից։ Ոչ ոք չի կարող ունենալ իր պատկերացումները։ Գուցե իր պատկերացումներում, հաշվարկներում Ռուբինյանը որևէ առավելություն ունի, այդ պատկերացումները խիստ սուբյեկտիվ են, ու դժվար է ասել՝ ինչն է որոշիչ եղել, գուցե ավելի լավ է անգլերեն խոսում, կամ գուցե ավելի ենթակա է, կամ գուցե՝ ավելի շուտ է աշխատանքի գալիս, քան Սիմոնյանը։


Եթե հիշում եք՝ ժամանակին ՔՊ-ի պատգամավորներից մեկը ասեց, որ այստեղ բոլորս պատգամավոր եք դարձել մեկ մարդու որոշմամբ և իր ուսապարկն էլ լիներ ցուցակում՝ նույն չափ ձայներ էին ստանալու, բայց թիմիում ոչ մեկը դրան դեմ դուրս չեկավ, այսինքն համաձայնեցին, որ իրենք ուսապարկ են, եթե ուսապարկեն, ուրեմն պետք է լուռ կատարեն այն գործառույթը, որ իրենց վրա դրված է։


Իհարկե, այդպես չէ, որ այս Ազգային ժողովը ըմբոստ է եղել, կամ ԱԺ նախագահին չէր հաջողվել ինչ-որ օրենքներ անցկացնել, ուղղակի ինքն այդպես որոշեց, որոշեց, որ նոր մամուլի խոսբակ պետք է ունենա, որ խմբակցության ղեկավարը ուրիշ պետք է լինի։ Գուցե ինքը որոշեց, որ 99.99% ենթակվածությունը բավարար չէ, 101% պետք է լինի»,- ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։








Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250