Ռազմական
Ռուսական ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում ուկրաինական 117 ԱԹՍ ու 4 հրթիռ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր ուկրաինական 4 «Տոչկա-Ու» հրթիռ և ավելի քան 110 անօդաչու սարք են ոչնչացրել։ Հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Կիևի ռեժիմը անօդաչու սարքերի և «Տոչկա-Ու» հրթիռների կիրառմամբ փորձել է ահաբեկչական հարձակում իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ։ ՀՕՊ հերթապահ միջոցներով ոչնչացվել են 4 տակտիկական հրթիռ և 117 ինքնաթիռային տիպի ԱԹՍ»,- ասված է հաղորդագրության մեջ:
37 անօդաչու և 4 հրթիռ խոցվել են Կուրսկի մարզում, նույնքան ԱԹՍ` Վորոնեժում: Բելգորոդի մարզում ոչնչացվել է 17 ԱԹՍ, Նիժնի Նովգորոդի մարզում ՝ 11, Վոլգոգրադի մարզում ՝ 9, Բրյանսկի մարզում ՝ 3, Օրյոլի մարզում ՝ 2, Ռոստովի մարզում ՝ 1։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ուկրաինան Դոնբասում ավելի քան 30 շուն-ռոբոտ է մարտի հանել
Թիրախավորել է Թել Ավիվը և նրա արվարձանները` հայտնում են իսրայելական լրատվամիջոցները
Իրավիճակը Կուրսկի շրջանում վերցվել է վերահսկողության տակ․ ՌԴ ՊՆ
Ուկրաինական ուժերն այսօր Կուրսկի մարզում հակառակորդի 100 զինվոր են գերի վերցրել. Ուկրաինայի ԶՈՒ հրամանատար
Ավելին Ռազմական բաժնից
Պուտինը` Զելենսկու բաց նամակի մասին
Ադրբեջանի կտրուկ պատասխանն իր տարածքների օգտագործման վերաբերյալ
ԱԹՍ-ով հարված նավերին. ադրբեջանցիներ են զոհվել
3.0