Ռազմական
Ռուսաստանը հարվածել է Լենինգրադի մարզի նավթավերամշակման գործարանին
Լենինգրադի մարզի KINEF նավթավերամշակման գործարանում անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել, այն արդեն մարվել է, հայտնել է շրջանի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոն։
«KINEF գործարանի տարածքում անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով բռնկված հրդեհը մարվել է։ Զոհեր չկան», - գրել է նա իր Telegram ալիքում։
Գործարանը գտնվում է Սանկտ Պետերբուրգից մոտավորապես 111 կմ հեռավորության վրա։
Բացի այդ, Կիրիշի քաղաքի մոտակայքում խփվել է երեք անօդաչու թռչող սարք։ Ավելի վաղ Դրոզդենկոն հայտնել էր Կիրիշի շրջանում մեկ ոչնչացված անօդաչու թռչող սարքի մասին։ Տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգ կա։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին կրկին կոչ է արել
Julya
Աշխատանքից ազատվել է նաև Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար Սուբխան Բեքիրովը
Պեսկովը՝ ռուս զինծառայողի գնդակահարության մասին
Mariam Z.