Վախկոտ փոքրիկ խմբակի սրտի ԿԸՀ-ն գնաց հերթական ապօրինության. Ղահրամանյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հայտարարել է, որ իշխող խմբակը շարունակում է հետապնդումներով փորձել ճնշել ու վախեցնել իրենց, ինչի հերթական դրսևորումն է Նիկոլ Փաշինյանի սրտի ԿԸՀ-ի կայացրած որոշումը։ Ըստ նրա՝ ԿԸՀ-ն, չունենալով նման լիազորություն, Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից։
Խոսնակի գնահատմամբ՝ սա ակնհայտ խայտառակ որոշում է և հերթական ապացույցն է այն բանի, որ անկախ համարվող բոլոր մարմինները գործում են իշխանության հրահանգով։ Նա ընդգծել է, որ ԿԸՀ-ն առհասարակ նման հարց քննելու իրավասություն չունի, քանի որ պատգամավորական մանդատների բաշխումից հետո Նարեկ Կարապետյանն ունի անձեռնմխելիություն, և Վահագն Հովակիմյանը չէ նրան դրանից զրկող մարմինը։ Ղահրամանյանի խոսքով՝ այս քայլով ԿԸՀ-ն հակասել է իր իսկ կայացրած որոշմանը, ինչը Փաշինյանի վախերի հերթական դրսևորումն է։
Նա նշել է, որ մինչ իրենք այցելում են գյուղեր, հանդիպում ընտրողներին, լսում քաղաքացիների խնդիրներն ու լուծումներ տալիս, իշխանական խմբակը զբաղված է ութ տարի շարունակվող քաղաքական հետապնդումներով և քրեական գործիքակազմի կիրառմամբ։ Խոսնակը հավելել է, որ իրենք վախեցողներից չեն։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
Բաքվում պահվող հայերը կամային դիմադրություն են ցույց տալիս. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ թեև ադրբեջանական կողմը գրեթե չի անդրադառնում մեր հ...
Հայկական գյուղմթերքը՝ ԱՄՆ շուկայում․ նոր քննարկումներ Վաշինգտոնում
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Գյուղատնտեսության քարտուղարությունում հանդիպել է Արտաքին գյուղատնտեսական ծա...
Փակում ենք դուռը ռուսների առաջ. Հունգարիայի պաշտպանության նախարար
Հունգարիայի պաշտպանության նախարար Ռոմուլուս Ռուզին-Սենդին հայտարարել է, որ երկիրը պետք է վերականգնի վստահությունն իր դաշ...