Քաղաքականություն

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով

 ՀՀ առաջին ատյանի դատարանը «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով, գրում է «Սպուտիկ Արմենիան»։


Ավելի վաղ, Թևանյանը մեկուսարանից հայտարարություն էր արել, որով պահանջել էր իր գործով բաց դատաքննություն անցկացնել: Նա կարծում է, որ ժողովուրդը պետք է իմանա, թե ինչի համար են իրեն մեղադրում, և հանրությանը պետք է ցույց տան իրականությունը։



Թևանյանը ձերբակալվել էր այս տարվա մայիսին՝ լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։ Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քաղաքացի Ա.Թ.–ն (Անդրանիկ Թևանյան), լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն:



Քննության վարկածով՝ նա ապօրինի կերպով մանրամասն տեղեկություններ է ստացել 2024 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական փակ քննարկումից, նյութերը թարգմանել է ռուսերեն և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Ինչպես պնդում է ՀՀ քննչական կոմիտեն, այդ նպատակով նա ստացել է 622 հազար դոլար։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։



Ինքը՝ Թևանյանը, հերքել է մեղադրանքները՝ դրանք անվանելով անհեթեթ և քաղաքական դրդապատճառներով հիմնավորված։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250