Երեխաների նեղ մասնագետների խորհրդատվությունները շարունակում են անվճար մնալ. Խարազյան
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանը անդրադարձել է համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգում համավճարի կիրառմանը՝ վստահեցնելով, որ երեխաների բուժսպասարկման շրջանակում մասնագիտական խորհրդատվությունները վճարովի չեն դարձել։
«Ոչ մի մասնագիտական խորհրդատվություն վճարովի կամ համավճարով չի դարձել»,- հայտարարել է նա։
Խարազյանի խոսքով՝ համավճարը կիրառվում է որպես ապահովագրական փաթեթի կառավարման գործիք և լայնորեն օգտագործվում է տարբեր երկրների ապահովագրական համակարգերում։
«Համավճարը որպես ապահովագրության փաթեթի կառավարման գործիք կիրառելի է բոլոր ապահովագրական համակարգերում, և առողջության համընդհանուր ապահովության մասին օրենքում հստակ սահմանված են դրա կիրառման ուղղությունները»,- նշել է նա։
Նա ընդգծել է, որ համընդհանուր ապահովագրության համակարգում բոլոր ծառայություններն ամբողջությամբ անվճար չեն լինելու։
«Բազմիցս նշել ենք, որ ապահովագրության համակարգում ամեն ինչ անվճար չի լինելու։ Կան ծառայություններ, որոնք փոխհատուցվում են 50 տոկոսով, կան նաև ծառայություններ, որոնց դեպքում կիրառվում է համավճար»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ համավճարի առավելագույն չափը սահմանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, և այն չի կարող գերազանցել տվյալ ծառայության սահմանված գնի կրկնապատիկը։
Նմանատիպ հոդվածներ
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարա...
Ատեստավորում անցած ոստիկանության ծառայողները կստանան մինչև 560 հազար դրամ հավելավճար
Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում չզեկուցվող հարցերով կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորմա...
Բոլոր քոլեջների ուսանողներն առաջնահերթ մասնագիտությունների գծով կստանան 50 հազար դրամի չափով կրթաթոշակ
Երիտասարդների հետաքրքրությունը միջին մասնագիտական կրթության նկատմամբ շարունակում է կայուն աճել։ Այս մասին հայտնել է Հայա...
Աղիքային վարակի դեպքեր Բյուրեղավանում․ բնակիչներին զգուշացնում են
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերի ֆոնին շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրությունները։ Առողջապահ...