Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան փորձի ռազմական գործողություններ սկսել Ռուսաստանի դեմ, ապա դա կլինի ոչ ավանդական պատերազմ։
«Վլադիմիր Պուտինը շատ հստակ ասել է, որ մենք որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունենք։ Բայց եթե նրանք կրկին ամբողջ Եվրոպան համախմբեն և փորձեն հարձակվել մեզ վրա, դա արդեն կլինի ոչ ավանդական պատերազմ»,- ասել է Լավրովը՝ Ռուսաստան-ԱՍԵԱՆ նախարարական հանդիպման արդյունքներն ամփոփելիս։
Ավելի վաղ ՌԴ Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Պուշկովը հայտարարել էր, որ Եվրոպայի այն երկրները, որոնք խոսում են Ռուսաստանի դեմ պատերազմելու պատրաստակամության մասին, պետք է մտածեն՝ արդյոք ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն իսկապես կպաշտպանեն իրենց հակամարտության դեպքում։
Նրա խոսքով՝ եվրոպական երկրների համարձակությունը պայմանավորված է այն համոզմամբ, թե իրենց թիկունքում կանգնած են Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն, սակայն նման երաշխիքներ, ըստ Պուշկովի, չկան։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...
Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել։«Մարդը, երբ կյանքի ինչ-որ մի պահի ազատ ժամանակ շատ է...