Մասկը AI-ով «Ոդիսական» լիամետրաժ ֆիլմ է պատրաստում
xAI ընկերության կողմից մշակված Grok Imagine արհեստական բանականության պատկերների և տեսանյութերի գեներացման ծառայությունը մինչև 2026 թվականի վերջը կնկարահանի լիամետրաժ ֆիլմ՝ Հոմերոսի «Ոդիսական» պոեմի մոտիվներով։ Այս տեղեկությունը X սոցիալական ցանցում հայտնել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը։
«Մինչև այս տարվա վերջ Grok Imagine-ը կստեղծի լիամետրաժ ֆիլմ «Ոդիսականի» հիման վրա, որը կլինի պատմականորեն ճշգրիտ և հավատարմորեն կանդրադառնա Հոմերոսի ստեղծագործությանը», — գրել է Մասկը։
Grok Imagine-ը պատկերներ ու տեսանյութեր ստեղծող նեյրոցանց է, որն ընդգրկված է Grok արհեստական բանականության օգնականում։ 2026 թվականի հուլիսին xAI-ն ընդլայնել է ծառայության հնարավորությունները՝ ավելացնելով տեքստային հարցումների միջոցով տեսահոլովակներ գեներացնելու ֆունկցիան։
Մասկը բազմիցս քննադատության է ենթարկել 2026 թվականի «Ոդիսական» ֆիլմը, որի ռեժիսորն է Քրիստոֆեր Նոլանը։ Չնայած մասնագետների բարձր գնահատականներին՝ սոցիալական ցանցերում կինոնկարը քննադատվել է գլխավոր դերակատարների ընտրության (քասթինգի) և այլ որոշումների պատճառով։ Մասնավորապես, Հելենի դերը մարմնավորելու համար ընտրվել էր սևամորթ դերասանուհի Լուպիտա Նյոնգոն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր` վարդավառի օրը տեղի ունեցած կրակոցներից
Բացառիկ կադրերե են հրապարակվել հուլիսի 12-ին Վաղարշյան փողոցի բակում տեղի ունեցած կրակոցներից և ծեծկռտուքից: Հիշեցնենք`...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի...