Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպման մասին
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների ենթադրյալ հանդիպման վերաբերյալ։
«Ոչ, ես որևէ տեղեկություն չունեմ այդ հանդիպման մասին, ուստի այդ հարցով ասելու բան չունեմ», — լրագրողների հարցին ի պատասխան ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հուլիսի 12-14-ը Բաքվում տեղի է ունեցել Ռուսաստանի և Գերմանիայի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի մասնակցել։
Իր հերթին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ իրեն հայտնի չէ նման հանդիպման մասին, և Գերմանիայի կառավարությունը որևէ առնչություն չունի դրա հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պեսկովը նշել էր, որ Գերմանիայի կողմից Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսություն սկսելու վերաբերյալ որևէ ազդակ չի եղել՝ ընդգծելով, որ Մոսկվան շարունակում է բաց մնալ բանակցությունների համար։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...