14:00 Լուրերը մեկ տողով. Ռուսաստանը զգուշացնում է Եվրոպային. Սյունիքում մեկնարկած համաժողով
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը՝ երկու երկրների առաջատար փորձագետների և վերլուծաբանների մասնակցությամբ։
•Առողջապահության ոլորտի պատասխանատուները վստահեցրել են, որ երեխաների բուժսպասարկման շրջանակում մասնագիտական խորհրդատվությունները վճարովի չեն դարձել։
•Ընդդիմադիր պատգամավորը քաղաքական հետապնդում է որակել պատգամավորի թեկնածուների նկատմամբ իրականացվող քրեական գործընթացները։
•Գագիկ Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են քննությունից և հրավիրել հարցաքննության, իսկ ԲՀԿ առաջնորդին ՔԿ-ից տեղափոխել են ՔԿՀ։
•Ռուսաստանի արտգործնախարարը հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի հետ սպասվող հանդիպման մասին և հերքել Իրանին ուղղակի զենք մատակարարելու լուրերը։
•Սերգեյ Լավրովը Վաշինգտոնին մեղադրել է Ուկրաինայի հարվածներին ուղղակի մասնակցության մեջ և զգուշացրել Եվրոպային հնարավոր ռազմական էսկալացիայի հետևանքների մասին։
•Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանը ձգտում է պահպանել վերահսկողությունը գրավյալ տարածքների նկատմամբ և ամբողջացնել Դոնբասի նկատմամբ վերահսկողությունը։
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Վարչապետի հետ վիճած կնոջ աշխատանքից ազատումը, ողբերգություն հիվանդանոցում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ TRIPP երթուղում սահմանային և մաքսային...
16:00 Լուրերը մեկ տողով. Ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. ռազմական բախումների վտանգ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հայաստանում ընտրակաշառք տալու կասկածանքով կալանավորվել են կուսակցական պատգա...
19:00 Լուրերը մեկ տողով. Գաղտնի բանակցություններ Բաքվում. ռազմավարական նոր հռչակագիր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հետաձգվել է պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը, որը...
16:00 Լուրերը մեկ տողով. Գերմանիայից կոչ՝ Ադրբեջանին և Հայաստանին. մեղադրանք նախկին պաշտոնյանին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Վանաձորի նախկին համայնքապետին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական դիրքի չար...