Wildberries-ի գլխավոր տնօրենը կարևոր հայտարարությամբ է հանդես եկել
Ուկրաինական ուժերը հուլիսի 22-ի գիշերը հարվածներ են հասցրել Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում։ Այս մասին հայտնել է Wildberries-ի ղեկավար Տատյանա Կիմը Telegram-ում։
Նա նշել է, որ հարվածի են ենթարկվել լոգիստիկ կենտրոնները Կրասնոդար և Նևինոմիսկ քաղաքներում, կան վիրավորներ։
Ընկերությունից հայտնել են, որ երկու կենտրոնների աշխատանքը դադարեցվել է։
Իր հերթին, Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը հայտնել է, որ Նևինոմիսկի պահեստային համալիրում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով հինգ մարդ վիրավորվել է. նրանցից երեքի վիճակը ծանր է։ Իսկ Կրասնոդարի պահեստային համալիրում, ըստ իշխանությունների, վիրավորվել է 10 մարդ։
Հուլիսի 18-ի գիշերը ևս Տամբովի մարզի Կոտովսկում և Մոսկվայի մարզի Էլեկտրոստալում Wildberries-ի պահեստները ենթարկվել էին անօդաչու թռչող սարքերի հարձակման: Կոտովսկում զոհվել է յոթ մարդ, Էլեկտրոստալում՝ մեկ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերին հարվածները։ Telegram-ում գրառման մեջ նա նշել է, որ երկրի Զինված ուժերը հաջողությամբ հարվածել է «լոգիստիկ կենտրոններին, որոնք ներգրավված են ռուսական բանակին անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներով, նավիգացիոն սարքերով և սարքավորումներով մատակարարելու մեջ»։
Զելենսկին նաև հայտնել է, որ ուկրաինական ուժերը խոցել են «հերթական նավթաբազան», ինչպես նաև ռուսական ստվերային նավատորմի մեկ լցանավ և չորս չորաբեռնատար նավ։ Ըստ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի՝ Արմավիր քաղաքում նավթաբազային հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի 16 տարածաշրջանում խոցվել է ուկրաինական 242 անօդաչու թռչող սարք։
Ուկրաինան էլ հայտնել է, որ Ռուսաստանը երկրի ուղղությամբ արձակել է 1 բալիստիկ հրթիռ, երեք կառավարվող ավիացիոն հրթիռ և 216 ԱԹՍ։ Օդեսայի մարզում կա 1 զոհ։ Կիևի մարզում 5 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 1 երեխա։
Նմանատիպ հոդվածներ
Աղիքային վարակի դեպքեր Բյուրեղավանում․ բնակիչներին զգուշացնում են
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերի ֆոնին շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրությունները։ Առողջապահ...
Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 22-ի դրությամբ
Rate.am | Տարադրամի փոխարժեքները հուլիսի 22-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 363,08 դրամ է, վաճառքը՝ 368,3...
Օրը ցերեկով գողանում են հայկական գորգերը. Վիկտոր Մնացականյանի աղմկահարույց հայտարարությունը
Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը ֆեսբուքում գրել է․ «Նայեք, ոնց ա Tatev Muradian -ը մե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկում մեկ այլ աղջկա
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ աղջիկներ ծեծի ենթարկում մեկ այլ աղջկա։ Տեսանյութ...