Ինձ վարույթից հեռացրին, որովհետև խանգարում էի բացահայտել ապօրինությունները. Երեմ Սարգսյան
Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել է, որ իրեն հեռացրել են «իրանական գործի» քննությունից։ Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է Սարգսյանը, որոշումը կայացվել է այսօր։
«Որոշեցին, որ ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնում են վարույթից։ Սա ապօրինության գագաթնակետն է։ Ինձ հեռացրին, որովհետև վախենում էին, որ շարունակելու եմ բացահայտել իրենց ապօրինությունները»,- ասել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ առերեսման ընթացքում իր հարցերի արդյունքում տուժողի նախորդ ցուցմունքները հակասության մեջ էին մտնում, ինչից հետո քննիչը, ըստ նրա, դադարեցնում էր այդ հարցերի քննարկումը։
«Երբ վարույթ իրականացնող մարմինը տեսնում էր, որ նախորդ ցուցմունքները կոտրվում են, սկսում էր հանել իմ հարցերը՝ հայտարարելով, թե դրանք կապ չունեն վարույթի հետ»,- նշել է փաստաբանը։
Փաստաբանի խոսքով՝ իրեն վարույթից հեռացնելու համար փորձ է արվել ստեղծել իրավական հիմքեր՝ վկայակոչելով իրանական կողմի այն պնդումը, թե ինքը մասնակցել է Գագիկ Ծառուկյանի հետ որոշ հանդիպումների։ Սարգսյանը, սակայն, ընդգծել է, որ տուժողն իրեն ճանաչել է բացառապես որպես Գագիկ Ծառուկյանի փաստաբան, և օրենքը չի թույլատրում նման հանգամանքներում փաստաբանին հարցաքննել որպես վկա՝ իր մասնագիտական գործունեության շրջանակում հայտնի դարձած տեղեկությունների վերաբերյալ։
Ինչպես գրում է News.am-ը փաստաբան Երեմ Սարգսյանին այսօր 15։00 հրավիրել են Քննչական կոմիտե հարցաքննության՝ վկայի կարգավիճակով:
Ավրորանյուզը իր հերթին փորձում է կապ հաստատլ Քնչական Կոմիտե: Մանրամասների դեպքում կհայտնենք:
AuroraNews.am-ը Քննչական Կոմիտեից տեղեկացավ, որ պաշտպանի մասնակցության վերաբերյալ վարույթն իրականցնող մարմնի կողմից կատարվել են համապատասխան դատավորական միջոցառումների: Արդյունքների մասին տեղեկություններ կտրամադրվեն ավելի ուշ:
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...
Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել։ «Մարդը, երբ կյանքի ինչ-որ մի պահի ազատ ժամանակ շատ է...