Ռազմական
Թրամփը կոչ է արել վերսկսել ԱՄՆ-ի միջուկային փորձարկումները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգներն այժմ ունի ավելի մեծ միջուկային ներուժ, քան աշխարհի ցանկացած այլ երկիր։ Նրա խոսքով՝ դա դարձել է հնարավոր իր առաջին նախագահության ընթացքում իրականացված լայնածավալ արդիականացման արդյունքում։
«Ամերիկայի միջուկային զինանոցը ամբողջությամբ արդիականացվեց իմ նախագահության ընթացքում։ Այժմ, երբ այլ երկրներ անցկացնում են իրենց փորձարկումները, ես հանձնարարել եմ Պաշտպանության նախարարությանը սկսել միջուկային փորձարկումներ՝ հավասար պայմաններում»,- ասել է Թրամփը։
Նրա այս հայտարարությունը վկայում է Վաշինգտոնի և այլ միջուկային տերությունների միջև աճող լարվածության մասին՝ հատկապես Ռուսաստանի և Չինաստանի ակտիվ ռազմական ծրագրերի համատեքստում։

Նմանատիպ հոդվածներ
Ում կկանչեն քննիչ հանձնաժողով Փաշինյանից հետո. ցանկը պատրաստ է․ «Ժողովուրդ»
Թուրքիայի ՊՆ-ն՝ հացահատիկով բեռնված նավերի մասին
Lilit T.
Թեհրանից Ստամբուլ մեկնող ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել․12 ուղևոր ունի բարձր ջերմություն
WRed
Վահագն Հարությունյանը չի կալանավորվի. դատարանը մերժեց ՀՔԾ միջնորդությունը
WRed