Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն
Ռոսավիացիայի հաղորդմամբ՝ օդային տրանսպորտի շահագործողների համար թողարկվել է ծանուցում, որը վերաբերում է Մոսկվայի ավիացիոն հանգույցի տարածքում թռիչքների կազմակերպմանը։ Սահմանված կարգի համաձայն՝ մինչև օգոստոսի 12-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 02:59-ը, նշված տարածքում թռիչքները թույլատրվում են միայն 160 էշելոնից (շուրջ 4 900 մետր) ցածր բարձրությունների վրա, իսկ Մոսկվայի ավիացիոն հանգույցի տարածքով տարանցիկ թռիչքներն ամբողջությամբ արգելված են։
Նշվում է, որ սույն քայլերը ձեռնարկվել են թռիչքների անվտանգության ապահովման նպատակով։ Միևնույն ժամանակ, ուժի մեջ է մնում հունիսի 20-ից մտցված ժամանակավոր կարգավորումը, որով Ռուսաստանի կենտրոնական մի շարք շրջաններում սահմանափակված են թեթև ու գերթեթև ինքնաթիռների, ինչպես նաև քաղաքացիական անօդաչու թռչող ապարատների թռիչքները՝ գետնից մինչև 5 200 մետր բարձրության վրա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր` վարդավառի օրը տեղի ունեցած կրակոցներից
Բացառիկ կադրերե են հրապարակվել հուլիսի 12-ին Վաղարշյան փողոցի բակում տեղի ունեցած կրակոցներից և ծեծկռտուքից: Հիշեցնենք`...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի...