Իրանում կարող են ի հայտ գալ միջուկային զենքից հրաժարվելու նոր շրջանակներ. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայից հետո այնտեղ, անկասկած, հայտնվել են քաղաքական շրջանակներ, որոնք կպաշտպանեն այն մոտեցումը, թե ռազմական միջուկային ծրագրից հրաժարվելուց հետո իրենց վրա հարձակվել են, ձգտում են ոչնչացնել և իշխանափոխություն իրականացնել։ Ռուսաստան-Հարավարևելյան Ասիայի Ազգերի Ասոցիացիայի նախարարական հանդիպմանը հաջորդած ասուլիսի ընթացքում նա ընդգծել է, որ նման իրավիճակներում մտաբերում են Իրաքի ու Լիբիայի օրինակները, որոնք ևս հրաժարվել էին զանգվածային ոչնչացման զենքի ծրագրերից։
Լավրովի խոսքով՝ Իրանի դեմ իրականացված հարձակման հետևանքը հակառակն է ակնկալվածից, և շատերը, նայելով Իրանի ու նախորդ օրինակներին, կհանգեն այն համոզմանը, որ լոկ միջուկային զենքը կարող է առավելագույնս ապահովել ազատությունն ու անկախությունը, ինչի հետևանքով նման տրամադրությունները կավելանան։
ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ այդ մասին նշում է մեծ ափսոսանքով, քանի որ դա Ամերիկայի Միացյալ Նահանգների և նրանց մի շարք դաշնակիցների ագրեսիվ գործողությունների հետևանքն է, որոնք փորձում են իրականացնել համաշխարհային քաղաքականության մեջ՝ սեփական գերիշխանությունը պահպանելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Կիևի հարվածը ցույց տվեց Ռուսաստանի նոր հնարավորությունները. Military Watch
Կիևում ռազմական թիրախներին հասցված ռուսական զանգվածային հարվածը վկայում է բարձր ճշգրտության զենքի կիրառման հարցում Մոսկվ...
ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ԱՄՆ-ին և Մերձավոր Արևելքի երկրներին, որոնք թույլ են տալիս Վաշինգտոնի...
ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում Ռուսաստանի վրա
Հունիսի 30-ի գիշերը Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է 419 անօդաչու թռչ...
Իրանը սպառնում է դադարեցնել Մերձավոր Արևելքի էներգակիրների արտահանումը
Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է ԱՄՆ կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով դադարեցնել էներգակի...