Դրոնների զանգվածային գրոհ Ռուսաստանում․ հարձակումից նոր մանրամասներ
Ուկրաինայի զինված ուժերի կողմից արձակված անօդաչու թռչող սարքերի մեծ մասը շարժվում էր դեպի Ռուսաստանի հարավային շրջաններ։ Ուկրաինական զինված ուժերի հարձակման թիրախների մասին հայտնել են «Արխանգել սպեցնազա» հեռագրային ալիքի հեղինակները։
Հեղինակների պնդմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի հարվածը հասցվել է Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսսկ քաղաքի լոգիստիկ կենտրոններին, որտեղ հրդեհներ են բռնկվել։
Բացի այդ, ուկրաինական անօդաչու թռչող սարքերը փորձել են հարձակվել Ղրիմի և Սևաստոպոլի վրա։
Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հարձակումից հետո, վերջին տվյալներով, Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսսկ քաղաքում տուժել է ավելի քան տասը մարդ։ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում մեկ բնակչի կյանքը փրկել չի հաջողվել։ Բացի այդ, Կրասնոդարում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհվել է պահեստային համալիր։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերվա ընթացքում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 242 անօդաչու թռչող սարք։ Հարվածների տակ են հայտնվել Ռուսաստանի 17 շրջաններ, այդ թվում՝ Լենինգրադի, Տուլայի, Նովգորոդի մարզերը և Մոսկվայի տարածաշրջանը։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռուսաստանի քաղաքներից մեկին
Ուկրաինական բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ռուսաստանի Պենզա քաղաքին: Ռուսաստանի Պենզայի մարզում ուկրաինական ա...
Կիևի հարվածը ցույց տվեց Ռուսաստանի նոր հնարավորությունները. Military Watch
Կիևում ռազմական թիրախներին հասցված ռուսական զանգվածային հարվածը վկայում է բարձր ճշգրտության զենքի կիրառման հարցում Մոսկվ...
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...