Նոր աղմկահարույց մանրամասներ՝ մահացած զինծառայողի դեպքի վերաբերյալ
ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ մահացած զինծառայողի դեպքի վերաբերյալ։
Մասնավորապես՝ ըստ կայքին հասած տեղեկությունների, զինծառայողին հասցրել են ինքնասպանության։ Նախնական տվյալներով՝ զինվորը ինքնասպանությունից առաջ ենթարկվել է ծեծի, իսկ իրավապահները բացահայտել են նաև այլ հանգամանքներ։ Կայքի տեղեկություններով՝ ըստ նախնական վարկածի, մահացած զինծառայողը առաջին անգամ էր բարձրացել դիրքեր, ինչը, հնարավոր է, ճակատագրական է դարձել նրա համար։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրները հայտնում են, որ զինվորի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված վարույթի շրջանակում նախատեսվում է երկու անձի ձերբակալություն։
NEWS.am-ի հետ զրույցում էլ հայտնեցին, որ նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, բնակվում էր իրենից փոքր 2 քույրերի եւ ծնողների հետ։
Նրանք պատմեցին, որ Նարեկը 6 ամսվա ծառայող էր, Արմավիրի ուսումնական զորամասում էր ծառայում, վերջերս էր արձակուրդ եկել, որից հետո տեղափոխվել Ճամբարակի զորամաս։
Կայքի հետ զրույցում, հարեւանները տարբեր վարկածներ էին առաջ քաշում. մի մասը ասում էր որ կրակոցից է մահացել, իսկ մեկ այլ վարկածն էլ այն էր, որ կախված են հայտնաբերել զինծառայողին։
Հիշեցնենք, որ նախօրեին քննչական կոմիտեն էր հայտնել զինծառայողի մահվան մասին, չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ հոդվածով է քրեական վարույթ հարուցվել, իսկ պաշտպանության նախարարությունը մինչ այս պահը որեւէ տեղեկատվություն չի հայտնել դեպքի վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Աղիքային վարակի դեպքեր Բյուրեղավանում․ բնակիչներին զգուշացնում են
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերի ֆոնին շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրությունները։ Առողջապահ...
Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 22-ի դրությամբ
Rate.am | Տարադրամի փոխարժեքները հուլիսի 22-ի դրությամբ՝ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 363,08 դրամ է, վաճառքը՝ 368,32...
Օրը ցերեկով գողանում են հայկական գորգերը. Վիկտոր Մնացականյանի աղմկահարույց հայտարարությունը
Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը ֆեսբուքում գրել է․«Նայեք, ոնց ա Tatev Muradian -ը մեն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկում մեկ այլ աղջկա
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ աղջիկներ ծեծի ենթարկում մեկ այլ աղջկա։ Տեսանյութ...