ՌԴ ՆԳՆ-ն կանխել է արտասահմանից Ռուսաստանում ընտրությունները խափանելու փորձը
Ներքին գործերի նախարարությունը կանխել է արտասահմանից ընդդիմության կողմից Ռուսաստանում ընտրությունները խափանելու փորձը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության հասարակական կարգի ապահովման գլխավոր վարչության պետ Լենար Գաբդրախմանովը:
«Արտասահմանից եկած ընդդիմադիր ուժերը կոչ էին արել իրենց փոքրաթիվ կողմնակիցներին միաժամանակ գալ ընտրատեղամասեր՝ նպատակ ունենալով հերթեր ստեղծել ինչպես մուտքի մոտ, այնպես էլ քվեատուփերի մոտ։
Նրանք պլանավորել էին այս ամենը նկարահանել, տեղադրել ինտերնետում՝ մեկնաբանություններով իշխանությունների կողմից ընտրությունները կազմակերպելու անկարողության վերաբերյալ։ Կանխարգելիչ աշխատանքների շնորհիվ բոլոր կոչերը մնացին չիրականացված», - ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում խաղադրույքներ կատարելը պետք է արգելվի․ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է․ «Տասը տարուց ավելի է ասում եմ, որ մեր հա...
Լուկաշենկոն խնդրել է իրեն, Պուտինին կամ Պրիգոժինին հերոս չդարձնել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանում խռովության փորձի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ խնդրել է հե...
«Գախարիայի 12 ստերը». Խորհրդարանում Վրաստանի վարչապետի ելույթն ուղեկցվել է ընդդիմության բողոքի ակցիայով
Վրաստանի խորհրդարանում վարչապետ Գեորգի Գախարիայի՝ կառավարության գործունեության տարեկան հաշվետվությանը զուգահեռ, խորհրդար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկանդալային ձայնագրություն․ Տիգրան Ավինյանը՝ Վարդան Ղուկասյանի մասին․ «Հրապարակ»
Հրապարակվել է քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսակցությունը՝ Վարդան Ղուկասյանի մասին։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթ...