«Գախարիայի 12 ստերը». Խորհրդարանում Վրաստանի վարչապետի ելույթն ուղեկցվել է ընդդիմության բողոքի ակցիայով
Վրաստանի խորհրդարանում վարչապետ Գեորգի Գախարիայի՝ կառավարության գործունեության տարեկան հաշվետվությանը զուգահեռ, խորհրդարանի շենքի դիմաց «Գախարիայի 12 ստերը» կարգախոսով բողոքի ակցիա են անցկացրել «Փոխիր» շարժման ակտիվիստները: Մի քանի տասնյակ երիտասարդների ձեռքերին պաստառներ են եղել Գախարիայի այն պնդումներով, որոնք նրանք կեղծ են համարում: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:
«Հայտնի «Գավրիլովի գիշերվանից» հետո մի քանի օրվա ընթացքում ՆԳ նախարար Գախարիան 12 անգամ ստել է ուղիղ եթերում: Այդ պատճառով էլ այսօր «Փոխիր» շարժումն այլընտրանքային հաշվետվություն է ներկայացնում, որում Գախարիայի 12 ստերն են »,- հայտարարել են ակտիվիստները:
Մեջբերված բոլոր պնդումները վերաբերել են 2019թ. հունիսի 20-21-ի հետ են կապված իրադարձություններին, երբ հակառուսական տրամադրությունները վերաճեցին բողոքի ցույցերի ու ոստիկանության ու ցուցարարների միջև բախումների, ապա՝ հատուկ տեխնիկայի կիրառմամբ ցույցի ցրման:
Ցուցարարները կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել «Ակցիայի մասնակիցները 4 անգամ զգուշացվել են», «Ցուցարարների վրա թիրախավորված չեն կրակել», «Գախարիան պատրաստ էր բանակցությունների», «Վրաստան մուտքը մերժելը անհնար էր» և այլն:

Նմանատիպ հոդվածներ
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
«ԲՀԿ», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազությունում
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են դիմել...
Խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան
Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սեւանի Հարսնաքար...
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...