Արաբական լիգան հայտարարություն է տարածել. Իսրայելին մեծ վտանգ է սպառնում
Կատարի դեմ Իսրայելի ագրեսիան սպառնում է արաբական և իսլամական երկրների հետ ունեցած հարաբերություններին և խաթարում է նրա հետ գործող համաձայնագրերը։ Այս մասին ասվում է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության նախագծում։ Փաստաթղթից հատվածներ է փոխանցում Al Arabiya հեռուստաալիքը։
Փաստաթղթի նախագծում նշվում է, որ Կատարի տարածքի վրա Իսրայելի հարձակումը «համարվում է ագրեսիա բոլոր արաբական և իսլամական պետությունների դեմ» և «խաթարում է խաղաղության և համակեցության հնարավորությունները»։
Հավելենք՝ Դոհայում տեղի է ունեցել արաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպում, որը նվիրված է Կատարի մայրաքաղաքում Համասի նստավայրին հասցված Իսրայելի հարվածին: Ավելի վաղ Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին հայտարարել էր, որ մասնակիցները կպատրաստեն վերջնական բանաձևի նախագիծ Արաբական լիգայի և ԻՀԿ գագաթնաժողովի համար, որը տեղի կունենա Դոհայում սեպտեմբերի 15-ին:
Նմանատիպ հոդվածներ
Խորհրդանշական է, որ Երևանում պաշտոնական առաջին հանդիպումը հենց մայիսի 28-ին է. Փաշինյանը հանդիպել է Հարությունյանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպման տեսանյութը վարչապետը...
Ֆրանսիացի զինվորականները կարող են ապահովել Ուկրաինայի սահմանների անվտանգությունը. Ֆրանսիայի վարչապետ
Ֆրանսիացի զինվորականները կարող են ապահովել Ուկրաինայի սահմանների անվտանգությունը, հայտարարել է երկրի վարչապետ Գաբրիել Ատ...
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է՝ որ դեպքում երկիրը կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ
Խաղաղության համաձայնագրից հետո տարածաշրջանում պետք է սկսվի բարգավաճման և զարգացման շրջան։ Այս մասին ասել է Թուրքիայ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ն «Քոչարին» ներկայացնում է որպես ադրբեջանական պար, իսկ հետո ջնջում հրապարակումը
«ՅՈՒՆԵՍԿՕ»-ն ժամեր առաջ ինստագրամյան իր պաշտոնական էջում հրապարակում էր արել, որտեղ Քոչարին վերագրում էր որպես ադր...