Քաղաքականություն

Ֆրանսիացի զինվորականները կարող են ապահովել Ուկրաինայի սահմանների անվտանգությունը. Ֆրանսիայի վարչապետ

Ֆրանսիացի զինվորականները կարող են ապահովել Ուկրաինայի սահմանների անվտանգությունը. Ֆրանսիայի վարչապետ
Ֆրանսիացի զինվորականները կարող են ապահովել Ուկրաինայի սահմանների անվտանգությունը, հայտարարել է երկրի վարչապետ Գաբրիել Ատալը Սենատի նիստում, որը հեռարձակվել է կառավարական գործակալության կայքում։«Երբ…

Ֆրանսիացի զինվորականները կարող են ապահովել Ուկրաինայի սահմանների անվտանգությունը, հայտարարել է երկրի վարչապետ Գաբրիել Ատալը Սենատի նիստում, որը հեռարձակվել է կառավարական գործակալության կայքում։


«Երբ մենք խոսում ենք ֆրանսիացի զինվորականների մասին, մենք կարող ենք խոսել այն զինվորների մասին, որոնք ներգրավված են ուսուցման, երկիր–օդ պաշտպանության կամ մի շարք սահմանների պաշտպանության մեջ», - ասել է նա:


Պաշտոնյան նաև նշել է, որ ԵՄ երկրները որոշել են ավելի հեռուն գնալ Ուկրաինայի զինված ուժերին սպառազինությունների մատակարարման հարցում՝ «ռուսական սպառնալիքի» պատճառով։


«Կարո՞ղ է նախագահը ամենայն պատասխանատվությամբ ասել, որ ինքը սկզբունքորեն բացառում է որոշակի հեռանկարներ։ Ես այդպես չեմ կարծում», - հավելել է Աթալը՝ դրանով իսկ փորձելով պաշտպանել Էմանուել Մակրոնին, ով իր հայտարարություններից հետո ենթարկվել է խիստ քննադատության երկրի ներսում։



Նմանատիպ հոդվածներ

Մեր պրոբլեմը էնա, որ մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին

Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակա՞լ եմ, ով երազումա,...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250