Քաղաքականություն Կարևոր

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ն «Քոչարին» ներկայացնում է որպես ադրբեջանական պար, իսկ հետո ջնջում հրապարակումը

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ն «Քոչարին» ներկայացնում է որպես ադրբեջանական պար, իսկ հետո ջնջում հրապարակումը
«ՅՈՒՆԵՍԿՕ»-ն ժամեր առաջ ինստագրամյան իր պաշտոնական էջում հրապարակում էր արել, որտեղ Քոչարին վերագրում էր որպես ադրբեջանական ազգային պար և մշակութային արժեք։ Այս ամենը չի վրիպել Auroranews-ի աչքից և…

«ՅՈՒՆԵՍԿՕ»-ն ժամեր առաջ ինստագրամյան իր պաշտոնական էջում  հրապարակում էր արել, որտեղ Քոչարին վերագրում էր որպես ադրբեջանական ազգային պար և մշակութային արժեք։ Այս ամենը չի վրիպել Auroranews-ի աչքից և մենք հասցրել ենք ֆիքսել հրապարակումը։ 

 

Գրառման մեջ ասվում էր, որ  ադրբեջանական հարուստ գոբելենի մեջ առանձնանում է գրավիչ  «Յալլա» պարը՝ նույն ինքը Քոչարին, Թամզարան: «Նախիջևանի ավանդական խմբակային պարերը սովորաբար կատարվում են շրջանաձև, շղթայով կամ գծով։ Նրբագեղ շարժումներով,  ոտքերի բարդ շարժումներով և գունագեղ զգեստներով։ «Յալլա» պարը մարմնավորում է ժառանգության և միասնության էությունը»- այսպես էր նկարագրված հայկական ազգային Քոչարին՝ հրապարակման մեջ։ Իսկ ահա ժամեր անց հրապարակումը արդեն հեռացվել է կառույցի պաշտոնական էջից։

 

Հիշեցնենք, որ դեռ 2017 թվականին «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 12-րդ նստաշրջանի շրջանակներում որոշում կայացվեց Հայաստանի կողմից ներկայացված «Քոչարի, ավանդական խմբապար» («Kochari, traditional group dance») հայտն ընդգրկել Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
 

Ահա և լուսանկարները՝ որպես անհերքելի փաստ․
 

[4e4d8e066940c637a0f93e61ef4bef5b.jpg]

Հրապարակումը հեռացվել է ՝

[bd8c6b0d2dfddcf0df9db8947b71d66a.jpg]

Նմանատիպ հոդվածներ

«Բաքուն գնահատում է ՀՀ ղեկավարության քաղաքական կոմպետենտությունը և ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»․ Ալիև

Նախկինում Հայաստանի ղեկավարությունը հայտարարում էր, որ «Ղարաբաղը Հայաստան է», հիմա ասում են՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»,- այդ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250