Մարուքյանը ստացել է ֆոն դեր Լյայենի նամակի պատասխանը
Էդմոն Մարուքյանը 2 ամիս անց ստացել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին ու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային հղած նամակի պատասխանը
«Հիմնվելով ԵՄ–ՀՀ գործընկերության հիմքում ընկած հիմնարար սկզբունքների վրա՝ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի արդարադատության և իրավապահ մարմիններն այս հետաքննություններն իրականացնելիս կգործեն անկախությամբ, ազնվությամբ և հաշվետվողականությամբ, ինչպես նաև կպահպանեն ժողովրդավարական սկզբունքներն ու հիմնարար իրավունքները` ներառյալ պատշաճ դատավարության իրականացումը»,–ասվում է Լյայենի գրասենյակի պաշտոնական պատասխանում։
Հուլիսի 14-ին Մարուքյանը նամակներ էր Լյայենին և Կոշտային՝ կոչ անելով չդառնալ Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների եվրոպական հովանավորներ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը նշել էր, մասնավորապես, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Սահմանադրական դատարանը մասնակի բավարարվել է միայն «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը
Սահմանադրական դատարանի դատավոր Արման Դիլանյանը հրապարակել է քաղաքական ուժերի ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ դ...
Փաշինյանը որոշում է ստորագրել․ Գևորգյանն ազատվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Էդգար Գևորգյանն ազատվել է պետական եկամուտների կոմիտեի գլխավոր...
«Առայժմ, իրոք, ստիպված ենք աշխատել բարդ պայմաններում». Պեսկովը մեկնաբանել է Եվրոմիության պատժամիջոցների երկարաձգում
Չկա ոչ մի նորություն նրանում, որ Եվրոմիությունը երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հայտարարել է ՌԴ նախագահի մամ...
Պետք է ուղիներ փնտրենք Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ՀՀ-ի շրջափակումը վերացնելու համար. Քենեդի կրտսեր
ԱՄՆ կառավարությունը պետք է մոբիլիզացնի միջազգային հանրությանը, որ քայլեր ձեռնարկի և ապահովի Արցախի հայերի անվտանգ վերադա...