ՏԵՍԱՆՅՈՒԹ.Սահմանադրական դատարանը մասնակի բավարարվել է միայն «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը
Սահմանադրական դատարանի դատավոր Արման Դիլանյանը հրապարակել է քաղաքական ուժերի ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ դատարանի կայացրած որոշումները։
«Սահմանադրական դատարանը երեկ քննարկեց կողմերի ներկայացրած միջնորդությունները։ Բավարարվել է միայն «Ուժեղ Հայաստան» կուսակցության միջնորդությունը՝ մասնակի, միավորված գործով, որպես ապացույց գործին սոցիոլոգ Մարիա Մխիթարյանի եզրակացությունը կցելու վերաբերյալ միջնորդությունը։ Մասնակի է բավարարել, որովհետև սոցիոլոգ Մարիամ Մխիթարյանին որպես վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։
Բացի դրանից, ուզում եմ էստեղ մի պարզաբանում տալ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջնորդությունը գործի քննության շրջանակներում առանցքային նշանակություն ունեցող Ընտրական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի 4-րդ մասի անճշտությունների թվի գումարման մասով Սահմանադրության 2-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի և 89-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասության համապատասխանությունը որոշելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է, բայց բովանդակային առումով դրան անդրադարձ կկատարվի Սահմանադրական դատարանի որոշման մեջ»,- հայտարարել է Դիլանյանը։
Դատավորը նաև փաստել է, որ իրեղեն ապացույցներն արդեն ներկայացվել են և կհետազոտվեն դատական նիստի ընթացքում։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում ընթանում է հունիսի 7-ին անցկացված Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական միավորների դիմումների հիման վրա միավորված գործի քննությունը։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Վահագն Հովակիմյանը չի կարող լինել անկախ և անաչառ. Արամ Վարդևարյան
Սահմանադրական դատարանում ընթացող քննության շրջանակներում Արամ Վարդևարյանը հայտարարել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումները, գտնում է, որ կառույցի որոշումը իրավաչափ է. ԿԸՀ նախագահ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը դատարանում իր ելույթն ավարտեց հայտարարությամբ, որ պատասխանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Միքայել Խաչատրյանը պարզաբանել է ծեծկռտուքի ժամանակ շիշ նետելը
ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը պարզաբանել է, թե ինչու է ծեծկռտուքի ընթացքում շիշ նետել Գրիգոր Իսկանդարյանի ուղ...