Եվրոպան հիասթափված է՝ Թրամփի զուսպ արձագանքից. Լեհաստանում իրավիճակը լարված է
ԱՄՆ-ի եվրոպական ՆԱՏՕ-ի դաշնակիցները մտահոգված են Լեհաստանում անօդաչու թռչող սարքի միջադեպին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զուսպ արձագանքից և սկսում են կասկածել Վաշինգտոնի պատրաստակամության մեջ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին:
Եվրոպայում Թրամփի զուսպ արձագանքը մեկնաբանվել է որպես նրա «Ամերիկան առաջինը» քաղաքականության ևս մեկ դրսևորում, որը ենթադրում է, որ եվրոպական երկրները պետք է ապահովեն իրենց անվտանգությունը։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ անցյալում նմանատիպ միջադեպերը կհանգեցնեին Վաշինգտոնի անհապաղ արձագանքի։ Այժմ Թրամփի արձագանքը Եվրոպայում նկարագրվում է որպես «հրապարակային ուսերը թոթվել»։
Գործակալության փոխանցմամբ՝ եվրոպացի քաղաքական գործիչները Ամերիկայի նախագահի հայտարարությունները ընդունել են «հիասթափությամբ», «շփոթմունքով» և նույնիսկ «անհանգստությամբ»։ Սակայն ԱՄՆ-ն դա բացատրում է նրանով, որ միջադեպի պահին Նիդեռլանդները պատասխանատու էին Լեհաստանի օդային տարածքի համար։
Հավելենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Լեհաստանը ինքնաթիռներ է բարձրացրել օդ. երկրի որոշ հատվածներում օդային տագնապ է:
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Սարգսյանը հանդիպել է Արտակ Թովմասյանին. ի՞նչ են քննարկել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատերազմում զոհվածի ու անհետ կորածի երեխան ու եղբայրը չեն ծառայի․ Սարգսյանը՝ նախագծի մասին
Պատերազմում զոհվածի ու անհետ կորածի երեխան ու եղբայրը չեն ծառայի։ Այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հ...
ՄԻՊ-ը համաձայն է Նիկոլ Փաշինյանի հետ
Ես խնդիրներ տեսնում եմ և պետական իրավասու մարմիններին այդ մասին տարբեր ձևաչափերով բազմիցս եմ հայտնել։ Այս մասին լրագրողն...
Իրանը ուկրաինական հակամարտության կողմերից և ոչ մեկին որևէ դրոն չի փոխանցել․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանն այսօր կրկին հերքել է այն պնդումները, որոնց համաձայն, Ռուսաստանը ուկրաինակա...