Արմեն Սարգսյանը հանդիպել է Արտակ Թովմասյանին. ի՞նչ են քննարկել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանի հետ: Պաշտոնական տեղեկության համաձայն, հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այս համատեքստում Արտակ Թովմասյանը ներկայացրել է իրենց առաջարկություններն ու դիրքորոշումը: «Փաստին» ուշագրավ որոշ մանրամասներ են հայտնի դարձել այս հանդիպումից:
Մասնավորաբար, մեր տեղեկություններով, Արտակ Թովմասյանը նախագահին ասել է, որ այս վիճակում, երբ առկա է ներքաղաքական, ներհասարակական սուր լարվածություն, երբ ատելության մթնոլորտը գերակշռում է, և երբ հասարակության մեջ կա ընդգծված անվստահություն քաղաքական դաշտի հանդեպ, ճիշտ չէ գնալ արտահերթ ընտրությունների: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Արտակ Թովմասյանը կարծիք է հայտնել, որ լավագույն լուծումը կլինի «ճգնաժամային կառավարիչների» ժամանակավոր կառավարության ձևավորումը, որը թույլ կտա որոշակի ժամանակահատվածում հանդարտեցնել առկա վիճակը, կանխել տնտեսական կոլապսը, ձևավորել համերաշխության մթնոլորտ, որից հետո հավասար պայմաններում անցկացնել ընտրություններ, որոնք իրենց լեգիտիմության առումով կասկածի տեղիք չեն տա»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական նավթին կփոխարինի հայկական պղինձը. Նիկոլ Փաշինյան
Շատ է նշվում այն մասին, որ Ադրբեջանը նավթ ուներ և նավթային ռեսուրսներն ինչ մեծ առավելություն տվեցին նրան, Արագածոտնի մար...
Նիկոլ Փաշինյան. «Մեր տղաները զոհվեցին նրա համար, որ երբ Ալիևն ասի՝ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք ասենք՝ լուծված չէ»
Մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք, բայց այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են որպես թշնամի, և մ...
Բայդենը մտադրություն ունի ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Սպիտակ տան մամուլի քարտուղար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է կատարել Առաջին աշխարհամարտի տարիներին իրագործված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր...
Ռուբեն Հայրապետյան. «Ալեն Սիմոնյանին թվում է, թե կարող է 3-րդ նախագահի ընտանիքի մասին ինչ ասես հաչել ու հանգիստ ապրե՞լ »
Եթե ուշադրություն դարձնեք, թե այս իշխանություններն ում են հալածել, կտեսնեք՝ բոլոր նրանց, ովքեր պայքարել են Ադրբեջանի դեմ...