ՄԻՊ-ը համաձայն է Նիկոլ Փաշինյանի հետ
Ես խնդիրներ տեսնում եմ և պետական իրավասու մարմիններին այդ մասին տարբեր ձևաչափերով բազմիցս եմ հայտնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Մեր հանրապետությունում մարդիկ չպետք է լինեն, որոնք իրենց զգան որպես արտոնյալ, կապ չունի, նրանք նախկին թե ներկա իշխանության ներկայացուցիչներ են։ Նաև չպետք է լինեն քաղաքացիներ, որոնք իրենց արժանապատվությունը և իրավունքները հարգված չեն զգում»,-ասաց Մանասյանը։
Այսօր կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իր համբերության բաժակը լցվել է։ Նա ասել է, որ իրավապահ համակարգին տվել է անհրաժեշտ ամեն բան՝ արդյունավետ աշխատանքի համար, բայց արդյունք չի տեսնում։
ՄԻՊ-ի խոսքով՝ տարբեր իրավասու մարմինների մոտ տեսնում է արհեստավարժության շատ լուրջ պակասի խնդիր։
«Դրա առնչությամբ ես անընդհատ խոսել եմ, հիմա էլ եմ խոսում, արձանագրում։ Խնդիրների մի մասը բխում է նրանից, որ շատերն ընդհանրապես չունեն պատշաճ գիտելիքներ և հմտություններ՝ տարատեսակ ոլորտներում։ Պետք է աշխատենք այդ խնդիրների լուծման ուղղությամբ»,-ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել․ ԱԳՆ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել։ Sputnik Արմենիային այս մասին ասել...
Ասել եմ՝ ինձ էս պահին ոչ մի կարծիք չի հետաքրքրում, և ես էս թուղթը ստորագրելու եմ․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-մտածողությունը, սոցիալ-հոգեբանությունն էականորեն ապապետական է, մեր բոլորիս, եթե մի քիչ ավել...
Միրզոյանը հակադարձում է Հաջիևի հայտարարությանը
ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP 29 համաժողովին մասնակցելու հայտ չի ներկայացրել, չի գրանցվել։ Այս մասին Ազգա...
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․«Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հա...