Ռազմական
Լեհաստանը ինքնաթիռներ է բարձրացրել օդ. երկրի որոշ հատվածներում օդային տագնապ է
Ofelya
Լեհաստանում ռազմական ինքնաթիռներ են բարձրացվել երկինք՝ Ուկրաինայի սահմանային շրջաններում անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ ակտիվության պատճառով։ Այս մասին հայտնել է երկրի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։
Վոլինի շրջանում այժմ օդային տագնապ է հայտարարվել։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ն հայտարարել էր, որ սկսում են «Արևելյան պահակախումբ» գործողությունը՝ «արևելյան թևի պաշտպանությունը ամրապնդելու» ցամաքում և օդում։
Հավելենք՝ Լեհաստանի արևելքում գտնվող Լյուբլինի օդային տարածքը փակվել է «Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով»։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայում արտակարգ դրություն է հայտարարվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանն առաջարկում է սպառազինությունների վերահսկման երկկողմ մեխանիզմ. Միրզոյան
Mariam Z.