Իրավիճակին չեք տիրապետում, ժողովրդի վստահությունը չունեք․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Ընդդիմությունն այսքան երկար-երկար, քանի տարի ասում է՝ հեսա փոխում ենք իշխանությունները, մինչև տոներ, մինչև մայիսյան տոներ այլևս իշխանություն չի լինելու, այլևս իշխանություն չկա, իրավիճակին չեք տիրապետում, ժողովրդի վստահությունը չունեք, տարին մի 4 անգամ «իշխանափոխություն են անում», ժողովրդին «փրկում են», մի խոսքով՝ քանի տարի է՝ չեն կարողանում մի բան անել և երկար մտածելուց հետո հասկացել են՝ լեռը մուկ է ծնել, որոշել են խորհրդարանական լսումներ անել: Ես ապշած եմ: Այդ մասին Ազգային ժողովի նիստին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հայտարարությանը:
«Դրա փոխարեն կարելի էր ուղղակի գալ նիստերի դահլիճ, նիստերին մասնակցել, Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարց տալ: Այդ ժամանակ ավելի շատ դիտումներ կունենայիք, այդ ժամանակ ավելի շատ մարդ կլսեր ձեր բովանդակությունը»,- ասել է Կոնջորյանը՝ խոսքն ուղղելով ընդդիմությանը:
Նշենք, որ նախորդիվ «Հայաստան» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Ազգային ժողովում հայտարարություն արեց՝ տեղեկացնելով, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը սեպտեմբերի վերջին կկազմակերպի խորհրդարանական լսումներ, որի նպատակն է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի համախմբումը:
Նմանատիպ հոդվածներ
Միջազգային գործընկերների այցերը Լաչինի միջանցք հնարավորություն տվեցին հավաստիանալու՝ սադրանքի մասին որևէ խոսք չկա․ ՀՀ ԱԳՆ պաշտոնյա
ՀՀ արտաքին գործերի նախարարության առաջ այժմ խնդիր է դրված միջազգային հանրության ներկայացուցիչների այցի միջոցով ցույց տալ...
Նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել. Արտակ Զեյնալյան
Արդարադատության նխարար Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել: Նա հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Սիրելի՛ ըն...
Իրանը հայտարարել է համաշխարհային նոր կարգավիճակի մասին
Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Համիդռեզա Հաջի Բաբաեին հայտարարել է, որ երկիրը դարձել է աշխարհի չորրորդ գերտերությունը։Իրանի...
Սերգեյ Լավրովն այսօր կժամանի Հայաստան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-ին կժամանի Հայաստան, իսկ հաջորդ օրը հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկ...