Քաղաքականություն
Նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել. Արտակ Զեյնալյան
Արդարադատության նխարար Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել: Նա հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Սիրելի՛ ընկերներ, իմ սիրելի՛ ժողովուրդ Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի…
Արդարադատության նխարար Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել:
Նա հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.
«Սիրելի՛ ընկերներ, իմ սիրելի՛ ժողովուրդ
Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց եւ իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր:
Գոհ եմ այդ քայլից, շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկելու համար, շնորհակալ եմ Նախարարության աշխատակիցներին համատեղ հետաքրքիր, արգասաբեր ու պատասխանատու աշխատանքի համար: Շնորհակալ եմ միջազգային գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար:
Վստահ եմ՝ լավ է լինելու, ... սակայն, եթե լավ չլինի՝ լինելու է՝ շատ լավ:
Հարգանքով՝ Արտակ»:
Նմանատիպ հոդվածներ
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
ՊԵԿ-ը՝ ավտոմեքենաների ներկրման մասին
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով վերջին շրջանում քաղաքացիներից ստացված ահազանգերին, պաշտոնապես հայտարարում է...
Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան. թուրքագետի ահազանգն ու ՊՆ-ի արձագանքը
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անխախտ եղբայրություն - 2019» մարտավարական դասընթացների քողի...