Միջազգային գործընկերների այցերը Լաչինի միջանցք հնարավորություն տվեցին հավաստիանալու՝ սադրանքի մասին որևէ խոսք չկա․ ՀՀ ԱԳՆ պաշտոնյա
ՀՀ արտաքին գործերի նախարարության առաջ այժմ խնդիր է դրված միջազգային հանրության ներկայացուցիչների այցի միջոցով ցույց տալ իրադրությունը Լաչինի միջանցքում և ապացուցել, որ Ադրբեջանի հայտարարությունները, որ միջանցքը բաց է, չեն համապատասխանում իրականությանը:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը՝ նշելով, թե կարևոր է, որ միջազգային հանրության ներկայացուցիչները իրենց սեփական աչքերով հավաստիանան, որ միջանցքը լիովին փակ է ցանկացած տեսակի հումանիտար շարժման համար և զեկուցեն իրենց մայրաքաղաքներ և միջազգային կազմակերպությունների կենտրոնակայաններ:
«Դա շատ կարևոր է նրանով, որպեսզի ի ցույց դնենք, որ Ադրբեջանի հայտարարությունները այն մասին, որ միջանցքը բաց է՝ չեն համապատասխանում իրականությանը և Ադրբեջանը չի կատարում իրավական ուժ ունեցող պարտավորությունները, որոնք սահմանված են միջազգային հումանիտար իրավունքով և Արդարադատության միջազգային դատարանի հայտնի որոշումներով:
Ինչպես տեսնում եք, այսօր մենք կազմակերպել էինք ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչների այցը Կոռնիձոր՝ սեփական աչքերով հավաստիանալու, որ Ադրբեջանը լիակատար կերպով մտցրել է Լեռնային Ղարաբաղի շրջափակում դրանից բխող բոլոր հումանիտար հետևանքներով, որին մենք ականատես ենք այսօր»,- ասել է Դավիթ Կնյազյանը:
Նա նշել է՝ մեծ ակնկալիքներ ունեն, որ միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի վրա հնարավորություն կտա վերաբացել միջանցքը և թույլ տալու հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ:
«Այդ առումով մենք ունենք դրական զարգացում. բազմաթիվ հայտարարություններ են արդեն հնչել Եվրամիության, Եվրախորհրդի, արդեն նաև ՄԱԿ-ի և գործընկեր երկրների կողմից: Հարցը լայնորեն լուսաբանվում է նաև միջազգային ԶԼՄ-ների կողմից: Նա նշել է՝ մեծ ակնկալիքներ ունեն, որ միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի վրա հնարավորություն կտա վերաբացել միջանցքը և թույլ տալու հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ:, որը բացառապես հումանիտար է»,- նշել է նա:
Դավիթ Կնյազյանը նշել է՝ միջազգային գործընկերների այցերը Լաչինի միջանցք հնարավորություն տվեցին նրանց նույնպես հավաստիանալու, որ որևէ խոսք չկա սադրանքի մասին, ինչպես որ ադրբեջանական կողմը ի սկզբանե նշում էր, թե հայկական կողմն իբր սադրանք է պատրաստում, և սա ընդամենը նպատակ է հետապնդում քաղաքականացնել իրավիճակը:
«Որևէ նման վտանգ չկա. հումանիտար բեռները կանգնեցված են անվտանգ հեռավորության վրա, և հայկական կողմը պատշաճ կերպով տեղեկացրել է իր խնդրանքի մասին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերին և իրենց միջոցով ադրբեջանական կողմին նախապես, մինչև բեռների այստեղ հասնելը: Այն հանգամանքը, որ բեռները արդեն մեկ շաբաթից ավելի գտնվում են այստեղ և հնարավորություն չի եղել տեղափոխել դրանք, ի ցույց է դնում Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու ցեղասպանային քաղաքականությունը»,- եզրափակեց Կնյազյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՀՀ բնակչության 94․7 տոկոսի համար միանշանակ ընդունելի չէ Արցախի բնակչության փոքրամասնության տրամադրումը Ադրբեջանի կազմում
Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն, այսօր՝ օգոստոսի 4-ին, իր ասուլիսի ընթացքում ներկայացրեց նոր հարցումների արդյունքն...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Դերասանուհի Տաթևիկ Հովակիմյանը ՔՊ-ի ցուցակով կմասնակցի ավագանու ընտրություններին
ArmLur.am-ը գրում է․ ArmLur.am-ը նկատեց, որ թատրոնի և կինոյի դերասանուհի Տաթևիկ Հովակիմյանը երեկ մասնակցում է...
Վարչական դատարան հայց է ներկայացվել ընդդեմ Փաշինյանի՝ պահանջելով արգելել նրան Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս
Փաստաբան, ՓՊ նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ու Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը օգոտսոսի 2-ին համատեղ հ...
Մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների վաճառքն արգելելու ենք. Շրջակա միջավայրի նախարար
2019 թվականի կարգավորումով 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ կարգավորումն առ այն, որ արգելվում է պոլիէթիլենային տ...