
Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունը, լուծում գտնելը հիմա ավելի հեշտ է․ Ալիև

Մենք մտադրություն չունեինք շարունակելու(պատերազմը սեպտեմբերի 19-ին)։ Եթե ուզում էինք շարունակել, դժվար չէ կռահել, թե որտեղ կարող էինք կանգ առնել, եթե ընդհանրապես որոշեինք կանգ առնել։ Բայց մենք դա չարեցին: Այդ մասին Կովսականում(Զանգելան) իր ելույթում ասել է Ալիևը:
«Մենք ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հայտարարում և անում ենք դա ողջ պատասխանատվությամբ։ Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցածից հետո ժամանակն է, որ Ադրբեջանի և Հայաստանի թիմերը միասին նստեն և աշխատեն խաղաղության պայմանագրի նախագծի վրա: Կարծում եմ, որ սեպտեմբերի 20-ից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունը, լուծում գտնելը և որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքելը ավելի հեշտ կլինի։
Արցախում տեղի ունեցածը Հայաստանի վարչապետի և Լեռնային Ղարաբաղում նրա հովանավորած անջատողականների անպատասխանատու քաղաքականության արդյունքն է»,- ասել է նա։