Քաղաքականություն

ԱՄՆ-ն Ուկրաինա է հասցրել 800 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի առաջին խմբաքանակը

ԱՄՆ-ն Ուկրաինա է հասցրել 800 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի առաջին խմբաքանակը
Ամերիկյան կողմն Ուկրաինա է հասցրել 800 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի շրջանակում օգնության առաջին խմբաքանակը, լրագրողներին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ առաջիկա…

Ամերիկյան կողմն Ուկրաինա է հասցրել 800 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի շրջանակում օգնության առաջին խմբաքանակը, լրագրողներին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ առաջիկա երեք օրերի ընթացքում Ուկրաինա կմեկնի երեք լրացուցիչ չվերթ։

Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ն այս շաբաթ կսկսի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ 800 միլիոն դոլար արժողությամբ ամենամեծ փաթեթի շրջանակներում։

Նախատեսվում է, որ ԱՄՆ-ից ինքնաթիռները վայրէջք կկատարեն Ուկրաինայի հարևան երկրներում, իսկ այնտեղից բեռնատարներով երկիր կհասցվի զենք ու զինամթերք։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ փաթեթը կներառի 9000 հակատանկային համակարգ, 7000 հրետանային զենք և 20 միլիոն զինամթերք։

Նմանատիպ հոդվածներ

1-2 ժամ առաջ փորձել են ադրբեջանական զորքերը գրոհ ձեռնարկել ու գրավել ամբողջությամբ բարձունքը. ՊԲ-ն թույլ չի տվել. Դավիթ Թորոսյան

Հանուն հայ զինվորի ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընկերներ, այս պահին եղած տվյալները ամփոփելով...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250