16-ամյա հայ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ֆրանսիական ակումբի հետ
16-ամյա հայ կիսապաշտպան Միլան Ղարիբյանը կարիերան կշարունակի Ֆրանսիայում։ Ղարիբյանը պայմանագիր է կնքել ֆրանսիական «Կլերմոն» ակումբի երիտասարդական թիմի հետ։ Պայմանագիրը նախատեսված է 2 տարով՝ մինչև 2027 թվականը։
Անցյալ մրցաշրջանում հարձակողական ոճի կիսապաշտպանը խաղացել է «Օլիմպիկ Ռովենենի» մինչև 17 տարեկանների թիմում, որտեղ դարձել է թիմի առաջատարներից մեկը։
Ղարիբյանը ճանաչվել է Ֆրանսիայի մինչև 17 տարեկանների առաջնության լավագույն կիսապաշտպան E խմբում՝ 2024/25 մրցաշրջանում խփելով 17 գոլ։
«Կլերմոնը» այս պահին հանդես է գալիս ֆրանսիական Լիգա 2-ում․ կայացած 4 տուրերից հետո թիմը, վաստակած 6 միավորով, 7-րդ տեղում է։
Նմանատիպ հոդվածներ
«Ալաշկերտ»-ը ոչ-ոքի խաղաց «Ռենջերս»-ի հետ
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը Երևանում ընդունել էր շոտլանդական «Ռենջ...
Հայտնի են Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի բոլոր զույգերը
Այսօր Նիոնում կայացել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքներով ձևավորվել են հետևյալ 8 զույգերը...
Ջենարո Գատուզոն ստանձնել է հռոմեական «Լացիոյի» գլխավոր մարզչի պաշտոնը
Իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոն նշանակվել է «Լացիո» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, ինչի մասին տեղեկացնում է հռոմեա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լյովա Շուխյանը պարտվեց իրանցի մարզիկին
Լյովա Շուխյանը (92 կգ) Մ17 աշխարհի առաջնության կիսաեզրափակչում 0-5 հաշվով պարտվել է Իրանի ներկայացուցչին և վաղը կպայքարի...