«Ալաշկերտ»-ը ոչ-ոքի խաղաց «Ռենջերս»-ի հետ
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը Երևանում ընդունել էր շոտլանդական «Ռենջերս»-ին:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում հիմնական առավելությունը Շոտլանդիայի բազմակի չեմպիոնին էր: «Ալաշկերտ»-ը երբեմն-երբեմն հակագրոհում էր, իսկ գրոհներն այդքան էլ լուրջ չէին: «Ռենջերս»-ը հանդես էր գալիս իր ոչ հիմնական կազմով: Խաղի 40-րդ րոպեին «Ալաշկերտ»-ը մնաց 10 ֆուտբոլիստով: Երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Ջեյմսը։ Հանդիպման առաջին 45 րոպեների այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:
Երկրորդ կեսում «Ալաշկերտ»-ը հիմնականում պաշտպանվում էր և ինչ-որ պահի հակագրոհում: Ի վերջո` այս խաղում դարպասի գրավում չարձանագրվեց և նախորդ խաղում նվազագույն հաշվով պարտվելով՝ «Ալաշկերտ»-ը դուրս մնաց Եվրոպայի լիգայից և հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում: