Նախաձեռնում ենք մշտական գործող էթիկայի հանձնաժողով ունենալ. Ալեքսանյան
Մենք առանձին դեպքերով էթիկայի հանձնաժողով չենք ստեղծում, բայց դրա փոխարեն նախաձեռնում ենք մշտական գործող էթիկայի հանձնաժողով ունենալ, որի գործունեության պարագայում ցանկացած հնարավոր միջադեպ կամ քննության ենթակա որևիցե մի դեպք միանգամից կդառնա այդ հանձնաժողովի քննության առարկա: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Ինչ վերաբերում է լրագրողներից մեկի հարցին՝ ինչպես է վերաբերվում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի պահվածքին՝ կապված ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին առնչվող միջադեպի հետ, արդյոք Հովհաննիսյանի հետ խոսե՞լ է թեմայի վերաբերյալ, պատասխանեց հետևյալը.
«Պարոն Հովհաննիսյանի հետ մշտապես խոսում եմ, դեպքից հետո էլ եմ խոսել, բայց դրա մանրամասները ձեզ հայտնել չեմ կարող ու այս թեմայով որևէ հրապարակային որևիցե մեկնաբանություն տալ չեմ պատրաստվում»,- ասել է Ալեքսնյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սուդանում անհայտ անձիք շրջափակել են վարչապետի տունը, ձերբակալել 4 նախարարի
Սուդանում վարչապետ Աբդալլա Համդուկին տնային կալանքի են ենթարկել՝ շրջապատելով նրա տունը, 4 նախարարի և Խարտում նահանգի բար...
Խայտառակ ցածր ցուցանիշ է. Փաշինյանը Հայաստանում պատվաստման վերաբերյալ թիվ հրապարակեց
Այս պահի դրությամբ Հայաստանում պատվաստվել է ընդամենը 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է: Այս մասին կառավարության ն...
Ռուսաստանն ու Ուկրաինան դիեր են փոխանակել
Ռուսական Առաջին ալիքի ռազմական թղթակից Իրինա Կուկսենկովան հայտնել է, որ այսօր դիերի փոխանակում է տեղի ունեցել ռուս...
«Լիդիան Արմենիա»-ն նահանջել է. ArmLur.am
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հազար խոշոր հարկատուների ցանկում նահանջել է: Եթե ընկերությունը 2018-ի առաջին եռամսյակում...