Քաղաքականություն

Սուդանում անհայտ անձիք շրջափակել են վարչապետի տունը, ձերբակալել 4 նախարարի

Սուդանում անհայտ անձիք շրջափակել են վարչապետի տունը, ձերբակալել 4 նախարարի
Սուդանում վարչապետ Աբդալլա Համդուկին տնային կալանքի են ենթարկել՝ շրջապատելով նրա տունը, 4 նախարարի և Խարտում նահանգի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ձերբակալել։ Այս մասին հայտնում է Al Hadath…

Սուդանում վարչապետ Աբդալլա Համդուկին տնային կալանքի են ենթարկել՝ շրջապատելով նրա տունը, 4 նախարարի և Խարտում նահանգի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ձերբակալել։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։

Նշվում է, որ այդ ամենն արել են մարդիկ՝ առանց նշանների զինվորական հագուստով։ Ձերբակալվել են կապի, տեղեկատվության, ֆինանսների և արդյունաբերության նախարարները, ինչպես նաև Խարտումի նահանգապետն ու երկրի իշխող Ինքնիշխան խորհրդի մեկ ներկայացուցիչ։ Ձերբակալությունները շարունակվում են։

Մայրաքաղաք տանող մուտքերը փակվել են։ Ինտերնետն ու բջջային կապն անջատված է։

2019 թվականի օգոստոսից Սուդանը ղեկավարում է անցումային ռազմաքաղաքական վարչակազմը, որը խոստացել է վերականգնել արդարությունը նախագահ Օմար Ալ-Բաշիրի ղեկավարման օրոք կատարված հանցագործությունների զոհերի նկատմամբ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին հաղորդվել էր Սուդանում պետական հեղաշրջման փորձի մասին։ Մի խումբ զինված անձինք փորձել էին գրավել մայրաքաղաք Խարտումի մոտ գտնվող մի շարք կարևոր օբյեկտներ։ Սուդանի բանակին հաջողվել էր իրավիիճակը վերահսկողության տակ վերցնել և կանխել պետական հեղաշրջումը։

Նմանատիպ հոդվածներ

Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250