
Իսրայելը չի համակարգել գործողությունները ԱՄՆ-ի հետ. Կատարի վարչապետ

Իսրայելը չի համակարգել իր գործողությունները Միացյալ Նահանգների հետ Դոհայում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման շտաբ-բնակարանին հարված հասցնելու նախապատրաստման գործում: Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավար, էմիրության արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլ Ռահման ալ Թանին:
«Այս հարձակումը կատարվել է ժամը 15:40-ին, իսկ ամերիկացի պաշտոնյայի առաջին զանգը եղել է ժամը 15:50-ին: Եվս 10 րոպե անց նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է էմիրի հետ՝ դատապարտելով այս հարձակումը և հայտնելով Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումը, որի համաձայն՝ նրանք որևէ կապ չունեն տեղի ունեցածի հետ: Հարձակումից առաջ Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև համակարգում չի եղել», - ասել է վարչապետը Դոհայում կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն դիվանագիտական ուղիներով տեղեկացվել է հարձակումից 10 րոպե անց։