Քաղաքականություն

Պուտինի և Թրամփի մեջբերումները իմ սրտին մոտ եմ պահում. Լավրով

Պուտինի և Թրամփի մեջբերումները իմ սրտին մոտ եմ պահում. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատմել է, որ «սրտի մոտ է պահում» ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի մեջբերումները Անկորիջում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։


«Ինչ վերաբերում է Անկորիջին, ապա, գիտեք, ես նույնիսկ ինձ հետ՝ սրտիս մոտ, կրում եմ այն հայտարարությունների մեջբերումները, որոնք հնչել են Անկորիջում։ Նախագահ Պուտինն ասել է, որ Անկորիջում «Մեզ խնդրում էին գնալ ամերիկացիների ձևակերպած փոխզիջումներին։ Մենք մտածեցինք, և ոչ անմիջապես, այլ գալով Անկորիջ, ասացինք, որ համաձայն ենք»։ Նա հույս է հայտնել, որ անցյալ տարվա օգոստոսի 15-ի պայմանավորվածությունները հենակետ կդառնան ուկրաինական խնդրի լուծման և ընդհանուր առմամբ ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար», - ասել է նա չորեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։


«Նախագահ Թրամփն ասել է․ «Մենք արտակարգ արդյունավետ հանդիպում ունեցանք, բազմաթիվ հարցերի շուրջ համաձայնեցինք, շատ քիչ հարցեր են մնացել, որոնք պետք է մինչև վերջ հասցնել, որոշներն ընդհանրապես չնչին են։ Մեկը, թերևս, ամենաէականն է, բայց մենք շատ լավ շանս ունենք այն ևս լուծելու»», - մեջբերել է Լավրովը ամերիկացի առաջնորդի խոսքերը։


Նախարարը հիշատակել է նաև ԱՄՆ նախագահի ևս մեկ հայտարարություն՝ գագաթնաժողովից արդեն մեկ օր անց։ «Մեծ և շատ հաջող օր Ալյասկայում։ Մենք բոլորս որոշեցինք, որ պատերազմն ավարտելու լավագույն ուղին անմիջապես երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի ձևակերպմանն անցնելն է, որը վերջ կդնի ռազմական գործողություններին, այլ ոչ թե պարզապես կրակի դադարեցման մասին համաձայնագիրը»։ Օգոստոսի 18-ին նա ասել է․ «Խաղաղությունը կլինի երկարաժամկետ, շատ երկարաժամկետ։ Մենք չենք խոսում մի քանի տարվա խաղաղության մասին, որից հետո նորից պատերազմ է սկսվելու»», - ընթերցել է նախարարը։


«Շատ բան է ասվել։ Բայց այս մեջբերումներից հետևում է, որ անմիջապես Անկորիջի արդյունքներով և՛ նախագահ Պուտինը, և՛ նախագահ Թրամփը հստակ արտահայտվել են այն մասին, որ այնտեղ համաձայնություն է ձեռք բերվել առանցքային հարցերի շուրջ», - եզրափակել է Լավրովը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250