ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են առաջիկա անելիքները
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկել ենք առաջիկա անելիքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետք է կենտրոնացնենք ուժերն Արցախում բնականոն կյանքը վերականգնելու, մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու եւ անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար»:
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է կենտրոնացնել բոլոր ուժերն Արցախում բնականոն կյանքը վերականգնելու, արցախցիների վերադարձն ապահովելու և այդ վերադարձի համար համապատասխան պայմաններ ստեղծելու համար։ Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունն արդեն իսկ կայացրել է մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են Արցախի մեր հայրենակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն։ Հիշեցրել է նաև ճանապարհային քարտեզի մասին։ Նա շեշտել է՝ բոլոր հարցերն էլ առաջնային են և պետք է լուծում ստանան։
«Կարևոր է զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքներին սոցիալական երաշխիքներ ապահովելը, հնարավորինս արագ անհետ կորածների ճակատագրի պարզումը և նրանց ընտանիքների համար սոցիալական երաշխիքների ապահովումը, ինչպես նաև հաշմանդամություն ստացած զինվորների, քաղաքացիների վերականգնման հարցում աջակցելը, նաև սոցիալ-հոգեբանական աշխատանքների իրականացումը»,- ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է՝ պատերազմից հետո մեծ ներդրումների կարիք ունի թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը։ Անհրաժեշտ է համատեղ աշխատել այդ ներդրումներն ապահովելու ուղղությամբ։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետին տեղեկացրել է, որ արցախցիների վերադարձը մեծ տեմպով է իրականացվում։
«Ըստ մեր հաշվառման կենտրոնի տվյալների՝ միայն 5 օրվա ընթացքում 25.000 բնակիչ է հետ եկել, հոսքը շարունակվում է»,- ասել է նախագահը։
Նա նշել է, որ դեռ որոշակի հարցեր կան, որոնք քննարկման կարիք ունեն, մասնավորապես, խոսքը վերաբերում է ճանապարհների անվտանգությանը։ Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանն օպերատիվ արձագանքի և բարձրաձայնված խնդիրներին արագ լուծում տալու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է ապահովենք Արցախի բնակիչների վերադարձն իրենց տներ. կայացել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:Ողջունելով...
Ադրբեջանական զորքը նոյեմբերի 19-ին դուրս է եկել Շուշիից. զորքերի դուրս բերման կադրերը ցուցադրել է «Իզվեստիա» հեռուստաալիքը
Նոյեմբերի 19-ին ադրբեջանական զորքերը լքել են Շուշին: Ռուսաստանի խաղաղապահ ուժերը տեխնիկան ուղեկցել են մշտական տեղակայմ...
Բացառիկ լուսանկար Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից. Mediaport
Լուսանկարը արվել է երեկ լուսադեմին՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մասնավոր ինքնաթիռների տերմինալում: Լուսանկարում Ար...
Վազգենաշենում մարդիկ իրենց տները թողնում են ադրբեջանական զորքի ծաղրանքի պայմաններում. Հ. Մանուկյան
Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, կից տեսանյութ է հրապարակել, որո...