Իսրայելը հատուկ գործողություն է սկսել Գազայում. դա անձամբ լիազորվել է Թրամփի կողմից
Իսրայելի «9-րդ ալիք»-ը հաղորդում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի «Peak Fire» գործողությունը անձամբ լիազորվել է Դոնալդ Թրամփի կողմից։
«Israel Hayom»-ը պնդում է, որ Իսրայելը Դոհայում Համասի շտաբ-բնակարանի վրա հարձակումից առաջ տեղեկացրել է ԱՄՆ-ի և Կատարի իշխանություններին։
Կատարի արտաքին գործերի նախարարը դատապարտում է Իսրայելի գործողությունը։
Իսրայելի վարչապետը հայտարարել է ցամաքային խոշոր գործողության մեկնարկի մասին և Գազա քաղաքի բնակիչներին կոչ արել հեռանալ:
Ռազմաօդային ուժերի շտաբի բունկերից Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ վերջին օրերին ՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է 50 բարձրահարկ շենք: Նրա խոսքով՝ դրանք օգտագործել են ՀԱՄԱՍ-ի զինյալները:
«Սա միայն սկիզբն է: Մեր ուժերը մուտք են գործում Գազա»,- նախազգուշացրել է Նեթանյահուն:
Իսրայելի պաշտպանության նախարարն էլ հայտարարել է, որ երեկ Գազային աննախադեպ հարված է հասցվել։ «Ոչնչացվել է ահաբեկչական 30 բարձրահարկ շենք, ինչպես նաև այլ թիրախներ»,- մանրամասնել է Իսրայել Կացը: Նա զգուշացրել է՝ եթե Համասը վայր չդնի զենքը և չազատի բոլոր պատանդներին, Գազան և շարժման զինյալները կոչնչացվեն։
Սիրիական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ իսրայելական ուժերը հարվածել են Սիրիայի տարբեր բնակավայրերում գտնվող օբյեկտների: Երկրի արտաքին գործերի նախարարությունը Սիրիայի ինքնիշխանության և տարածաշրջանային կայունության «կոպիտ խախտում» է որակել իսրայելական հարվածները։