Փաստաթղթի 2 կետ այդպես էլ մնացին չհամաձայնեցված. Նիկոլ Փաշինյան
«Մենք առաջարկել ենք լուծում հարցին, և հույս ունենք, որ Ադրբեջանը դրական կարձագանքի դրան»,-խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Նա նշեց, որ խոսքը գնում է մեղրիով երկաթուղային բեռնափոխադրումների մասին։
Նրա խոսքով՝ Խաղաղության պայմանագրում Սահմանադրության փոփոխության և միջանցքի վերաբերյալ հարցերին անդրադարձ չկա:
«Մեր բանակցային պատմությունը վերլուծել ենք և գտել ենք բանաձև, որը լուծում է 2 կողմի բարձրացրած հարցերը։ Ես համոզված եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար մեր առաջարկած լուծումը կլինի 100 տոկոսով ընդունելի»,- հայտարարեց Փաշինյանը։
Պատասխանելով դիտարկմանը, որ ժամանակին Փաշինյանը նույն բանն ասում էր Արցախի վերաբերյալ՝ Փաշինյանն ասաց. «Էն ժամանակ, որ ասում էի պետք է լուծում լինի, որը ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար, ես տեսական թեզ էի առաջ քաշում, որը գործնականացման կարիք ուներ և դրա գործնական բանաձևը չգտնվեց:
Էս դեպքում ինչն է տաբերությունը, որ դրա գործնական բանձևը գտնվել է:
Չհամաձայնեցված երկու հոդվածներից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի տեղակայմանը և մյուսը՝ միջազգային ատյաններում իրավական և այլ դիվանագիտական վեճերին, բանավեճերին: Խաղաղության պայմանագրում Սահմանադրության փոփոխության և միջանցքի վերաբերյալ հարցերին անդրադարձ չկա»։
Նա նշեց, որ փաստաթղթի երկու կետերը մնում են չհամաձայնեցված՝ խոսքը վերաբերում է Սահմանադրությանը և «միջանցքին» նաև չի հաջողվել համաձայնության հասնել, այդ թվում՝ սահմանին եվրադիտորդների հարցում։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է թե երբ Թրամփը կգնա Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 9-ին կգա Մոսկվա՝ տոնելու Հաղթանակի օրը, իսկ Ռուսաստանի մայրաքաղաքում կհանդիպի Ռուսաստան...
Ես չեմ տեսնում Ռուսաստանի մեղքը՝ Ուկրաինայում պատերազմի բռնկման հարցում
«Գիտեք, ամեն անգամ, երբ ես ասում եմ, որ դա Ռուսաստանի մեղքը չէ, ինձ միշտ քննադատում են կեղծ լուրերի համար։ Բայց ես ձեզ ա...
Էմանուել Մակրոնը ՝ Ուկրաինայի կապիտուլյացիայի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ որոշել է քննարկում բացել Ֆրանսիայի միջուկային զենքի օգտագործման վերա...
Հռոմում՝ ցուցահանդեսի քարտեզում, Հայաստանը նշված չէր տարածաշրջանի երկրների շարքում. պարզաբանում
Սոցիալական հարթակներում տարածվել էին տեղեկություններ այն մասին, որ Հռոմի Կոլիզեյի երկրորդ հարկում տեղակայված ցուցահանդես...