Իսրայելը հայտարարել է հшրվшծներ հասցնելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հըզբոլլահի» տասնյակ հրթիռային կայանքներին և հրամանատարական կենտրոնին, որտեղից «Հըզբոլլահը» գործում էր Լիբանանի հարավում:


«Այսօր առավոտյան Գալիլեայի ուղղությամբ արձակված հրթիռը Իսրայելի և Լիբանանի միջև փոխըմբռնման բացահայտ խախտում է և ուղղակի սպառնալիք է Իսրայել պետության քաղաքացիների համար: Համաձայնագրի պահպանման պատասխանատվությունը կրում է Լիբանանը։ Իր քաղաքացիներին պաշտպանելու համար Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործել այնպես, ինչպես պահանջվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։