Ամբողջությամբ դադարեցրել ենք առևտուրը Իսրայելի հետ. Ֆիդան
Թուրքիան արգելել է իսրայելական քաղաքացիական նավերին օգտվել իր նավահանգիստներից։ Թուրքական նավերը նույնպես չեն օգտվի Իսրայելի նավահանգիստներից, ասել է արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։
«Աշխարհում չկա ոչ մի երկիր, որը պատժամիջոցների առումով ավելի հեռու գնա, քան Թուրքիան։ Մենք ամբողջությամբ դադարեցրել ենք առևտուրը Իսրայելի հետ։ Մենք փակել ենք մեր նավահանգիստները իսրայելական նավերի համար։ Մենք թույլ չենք տալիս թուրքական նավերին օգտվել Իսրայելի նավահանգիստներից։ Ես ընդգծում եմ, որ չկա որևէ այլ երկիր, որն ամբողջությամբ դադարեցրել է առևտուրը Իսրայելի հետ», - ասել է Ֆիդանը խորհրդարանում ելույթի ժամանակ։
Ֆիդանը նաև ասել է, որ Թուրքիան փակել է իր դռները Իսրայել զենք և զինամթերք տեղափոխող նավերի և ինքնաթիռների համար։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, նաև որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը Իսրայելի համար։
2024 թվականի մայիսին Թուրքիան ամբողջությամբ խզել է Իսրայելի հետ առևտրային բոլոր հարաբերությունները։ ԱԳ նախարարն ընդգծել է, որ որոշումը կչեղարկվի միայն այն դեպքում, երբ ապահովվի մարդասիրական օգնության անխափան մատակարարումը Գազայի հատված։
Նմանատիպ հոդվածներ
ՆԳՆ փոխնախարարը՝ Փարաքարի համայնքապետի սպանության գործի, կասկածյալի հայտնաբերման աշխատանքների մասին
Ընթանում են ինտենսիվ աշխատանքներ, բայց այս պահին նորություն չկա։ Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՆԳ փոխնախարար...
Արարատ Միրզոյանը ԵԽ 3 պատգամավորների ադրբեջանամետ հայտարարության վերաբերյալ նամակ է հղել ԵԽ նախագահ Դավիդ Սասոլիին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Եվրոպական խորհրդարանի 3 պատգամավորների ընդգծված ադրբեջ...
Մոսկվայի հետ շփումները Մակրոնն է դադարեցրել. Պուտին
Ռուսաստանը պատրաստ է շարունակել փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ, եթե Փարիզը շահագրգռվածություն ունենա: Այս մասին մամուլ...
Չի բացառվում տարածաշրջանում հակամարտության ընդլայնումը Իսրայելի վրա հարձակումներից հետո. Ժոզեպ Բորել
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը չի բացառում տարածաշրջանում հակ...